Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Հայաքվեն նախաձեռնվել է Հայաստանի և Արցախի վերամիավորման նպատակով. Ավետիք Չալաբյան

Blog
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ինչպես խոստացել էի, այսօր շարունակում եմ պատասխանել "Հայաքվե"-ի հետ կապված առավել տարածված հարցերին։ Այսօր ցանկանում եմ հատուկ անդրադառնալ մի հարցի, որը մեր համար բավական անակընկալ է առաջացել, իրականում շրջանառության մեջ է դրվել շատ կոնկրետ մեկ ուժի կողմից, և շատ կոնկրետ նկատակով։

Հարց։ Արդյոք օրենքի նախագծի մեջ "այլ պետություն" արտահայտությունը վերաբերվում է նաև Հայաստանին, և արդյոք այս օրենքի նախագիծը չի նախաձեռնվել՝ Արցախը Հայաստանից պոկելու համար։

Պատասխան։ Ուղիղ հակառակը, Հայաքվեն նախաձեռնվել է Հայաստանի և Արցախի վերամիավորման նպատակով, և հետևյալ պարզ հիմնավորումներով։

ա) օրենքի նախագիծը շարադրված է հետևյալ կերպ՝

"Հայաստանի Հանրապետության անունից Արցախն որևէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով"։ Քանի որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության անունից, ապա "այլ պետություն" արտահայտությունը վերաբերվում է բացի Հայաստանից այլ պետություններին, իրավականորեն և քերականորեն դա ակնհայտ է։

բ) օրենքի նախագծի հիմնավորումը ուղիղ հենվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի վրա, որը սկսվում է հետևյալ նախաբանով "Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա"։ Սա միարժեք ձևակերպում է, քանի որ այդ որոշմամբ Հայաստանի և Արցախի հանրապետությունների վերամիավորման սկիզբն է դրված, և մեր նախաձեռնությունը հենվում է հենց այս հիմնարար նպատակի վրա։

գ) օրենքի նախագիծը պատժամիջոց է նախատեսում "Սահմանդրական կարգի դեմ ուղղված" հանցագործությունների բաժնում, որից ևս հետևում է, որ այս պատիժը կիրառվում է այն պաշտոնատար անձի դեմ, որն իր գործողություններով խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, և դրա միջոցով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրած վերամիավորման սկզբունքը իրագործելուն՝ Արցախը ճանաչելով այլ պետության կազմում։

Մեր նպատակը միավորված և հզոր հայկական հայրենիքն է, և ցանկացած ոք, ով խոսքով կամ գործով ծառայում է նույն նպատակին, պետք է դադարեցնի պառակտչական քայլերը, դուրս գա ազնիվ երկխոսության, և կենտրոնանա նրա վրա, թե ինչպես համատեղ ուժերով մենք հասնենք մեր երազանքների իրականացմանը։ Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն իրենց վստահության քվեն են տվել "Հայաքվե"-ին, և կոչ եմ անում մեր բոլոր հայրենատեր և արժանապատիվ քաղաքացիներին էլ միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը։ Աստված զորավիգ մեր միասնական հայրենիքին, և իր համար պայքարող մեր քույրերին և եղբայրներին։

Մի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված