Իրաքյան Քուրդիստանում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է մահացել, մեծ մասը՝ օտարերկրացիներ
ՄիջազգայինԻրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 17 մարդ է մահացել, հայտնում է Лента-ն։
Նահանգապետը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ուրբաթ` փետրվարի 5-ին, հյուրանոցի ներսում: Զոհերի մեծ մասն արտասահմանցիներ են: Գործակալության աղբյուրի տվյալներով` նրանք Ֆիլիպիններից են: Տուժել է ևս 10 մարդ:
Տարվում է քննություն, պարզվում են տեղի ունեցածի պատճառները: