Էլի՛ Բայդենը․ սկանդալ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վիլնյուսի կենտրոնում մեծ ինտերակտիվ գովազդային ստենդի վրա ցուցադրվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վայր ընկնելու տեսանյութը։ Լիտվայի մայրաքաղաքի ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը, հայտնում է Delfi-ն։
Տեսանյութը ցուցադրվել է երկուշաբթի՝ հուլիսի 10-ի գիշերը՝ Վիլնյուսի հին քաղաքի Պիլիես փողոցի գովազդային վահանակի վրա։
Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, իսկ միջադեպից հետո գովազդային ստենդն անջատվել է։
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Ամերիկայի նախագահը ժամանել է Լիտվա։
«Չի եղել այնպիսի իրավիճակ, որ ԱՄՆ առաջնորդը սայթաքի ինքնաթիռից իջնելիս»,- նշում է պարբերականը՝ անդրադառնալով Բայդենի՝ Վիլնյուս կատարած այցին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի մարտին ինքնաթիռ բարձրանալիս վայր է ընկել․ միջադեպը հեռարձակել են ամերիկյան հեռուստաընկերությունները։ Այս տարվա փետրվարին Բայդենի այցը Վարշավա սկսվեց համանման միջադեպով։
Բայդենն վայր էր ընկել նաև հունիսի 1-ին Կոլորադոյում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի կուրսանտների ավարտական արարողության ժամանակ. ամերիկացի 80-ամյա առաջնորդը սայթաքել է և ընկել հենց բեմի վրա: