Ադրբեջանը դադարեցրել է Լաչինի միջանցքով ԿԽՄԿ երթևեկությունը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետը՝ պատճառաբանելով, թե իբր սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ԿԽՄԿ-ի մեքենաներում հայտնաբերվել են չհայտարարագրված բջջային հեռախոսներ, ծխածոտ, բենզին և այլ իրեր:
Վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, և մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտն այս անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։