Էրդողանը Պուտինի հետ ցանկանում է քննարկել Սիրիայում ՌԴ օդուժի թռիչքները
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է զանգահարել ռուս գործընկերոջը՝ ցանկանալով քննարկել ՌԴ Սու-34 ինքնաթիռի կողմից երկրի օդային տարածքի խախտումը:
Սակայն, ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, Կրեմլի հետ կապ հաստատելու փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել:
«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- Քալընի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը: