Բայրամովը Հայաստանի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում մի քանի հանդիպումներ են եղել առաջնորդների մակարդակով։
«Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով։ Բանակցություններ են ընթանում հաղորդակցությունները բացելու ուղղությամբ»,- հայտնել է նա։