Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ


Աննախադեպ երաժշտական փառատոն Կապանում

Մշակույթ

Հեռավոր 1976-ին Կապանի երաժշտական ուսումնարանում առաջին անգամ հնչեց երգեհոնային երաժշտություն: Երկար դեգերումներից հետո կապանյան մշտական գրանցում ստացավ գերմանական «E.F. Waleher» ֆիրմայի արտադրության գործիքը: Եվ ահա տասնամյակներ հետո երգեհոնային դահլիճը ևս մի համալրում է ունենում՝ «Steinwat D 274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուր: Այս նախաձեռնության ակունքներում է կանգնած արմատներով կապանցի, միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված թավջութակահար Սևակ Ավանեսյանը: Ավելի ստույգ՝ նրա ջանքերի և նվիրումի շնորհիվ կապանյան գրանցում ստացավ երաժշտական այդ եզակի գործիքը:

Այս հաճելի իրադարձությունը զուգորդվեց Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում միջազգային փառատոնի անցկացման հետ, որի բացումը կայացավ հուլիսի 4-ին: Այն իրականություն դարձավ Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցության շնորհիվ: Ամռան այդ երեկո երգեհոնային դահլիճում էին հավաքվել դասական երաժշտության երկրպագուներ, այս անգամ ունկնդիրը լինելու դաշնամուրային համերգի: Դահլիճում էին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողներ, նաև օտարազգի Էռնեստ Բիթները, ով շուկայականից անհամեմատ ցածր գնով համաձայնվեց Կապան ուղարկել այդ գործիքը և եկել էր տեսնելու, թե դաշնամուրն ինչպես է տուն հասել:

Բեմահարթակ հրավիրվեցին փառատոնի նախաձեռնող խմբի անդամներ՝ Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սևակ Ավանեսյանն ու Հայկ Աբելյանը՝ դաշնամուրների վերանորոգման և պահպանման լավագույն և եզակի վարպետ: Երախտագիտություն հայտնվեց դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես  տիկին Նադյա Գործունյանին, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն գործիքը Կապանում ունենալու համար:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ողջունեց հյուրերին Կապանում գտնվելու և փառատոնի մասնակցության առիթով՝ նշելով, որ փառատոնը Կապանի մշակույթային կյանքում եզակի ու նշանակալի իրադարձություն է և իր շուրջն է համախմբել երաժիշտներ՝ ինչպես հանրապետությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ փառատոնը և նման արժեքավոր դաշնամուրի ձեռք բերումը նոր ազդակ կլինեն համայնքում երաժշտական կյանքն էլ ավելի աշխուժացնելու համար և անմոռանալի տպավորություններ կպարգևեն կապանցի հանդիսատեսին, ով մշտապես տարբերվել է դասական երաժշտության հանդեպ ընդգծված ճաշակով ու վերաբերմունքով:

Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից անցկացվող «տաղանդների բացահայտում» մրցույթի դափնեկիրների կատարումներով զարդարվեց փառատոնը: Հետո հանդես եկան անվանիները. միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Աննա Սարկիսովան, ով գործիքն անձամբ փորձարկեց Վիեննայում և հաստատեց, որ այն լավագույնն է: Այնուհետև հանդես եկան դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակից, արմատներով կապանցի Արմեն Քարամյանը, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը և Ուրսուլա Վոն Լերբերը: Համերգի ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում՝ երկու դաշնամուրներով այս վիրտուոզ երաժիշտները հանդես եկան միասին:

Նրանք իսկական տոն պարգևեցին կապանցի երաժշտասերներին: Համենայն դեպս վերջիններս բավականության զգացումով հեռացան դահլիճից՝ փառատոնի ծրագրով անցկացվող մյուս համերգների մասնակիցը լինելու մտադրությամբ: Համենայն դեպս 10 օր կշարունակվի փառատոնը:

Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը
Ամենադիտված