Մեծարգո պարոն նախագահ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ. Կարեն Ավագյան
ՀասարակությունԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեծարգո պարոն նախագահ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Վստահաբար ձեր կյանքի ընթացքում այնպիսի բառեր են շռայլել շնորհավորելիս, որ դժվար կարողանամ անգամ մոտ գալ դրանց: Դրանց մի մասը հետո վերածվել են ուղղակի խոսքերի` թողնելով միայն դատարկություն: Բայց հավակնությունս այլ հարցում կցուցաբերեմ: Հավակնում եմ բարի ցանկությունների ու մաղթանքների անկեղծությամբ ինչպես ամեն տարի այս տարի ևս Ձեզ շնորհավորել:
Այս տարին էլ Ձեզ համար անցավ մեր հայրենիքի համար գոյության իրավունքի մաքառումներով: Պայքարով, որի ծանրությունն առանց մեկ րոպե ցուցադրելու ապրում եք:
Ամեն տարին ավելի է ամրապնդում մեր քաղաքացիների վերաբերմունքն ուղղված Ձեզ: Ուժեղ եք, ազնիվ ու մեր պետության թիկունքին: Այո, այս գնահատականները եսասիրական են: Բայց ոչ հանդեպ Ձեզ, այլ հանդեպ մեզ: Եսասեր ենք մենք` ՀՀ քաղաքացիներս, որ պետությունը գերդասել եք Ձեր անձնական շահից: Ու թույլ տվեք առիթն օգտագործելով շնորհակալ լինեմ այդ շռայլությունը մեզ թույլատրելու համար:
Շնորհավոր Ձեր ծնունդը պարոն նախագահ։