Ինչու տեղի ունեցավ «Պրիգոժինյան ապստամբությունը», ըստ Պետդումայի պատգամավորի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Պետական Դումայի Պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար, պատգամավոր Անդրեյ Կարտապոլովը, ով ներկայացնում է «Եդինայա Ռոսիա» իշխող քաղաքական ուժը, նշել է, թե ինչու տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի մեկօրյա ապստամբությունը։
Ըստ այդմ, պատճառներից մեկն այն է, որ Պրիգոժինն անձամբ հրաժարվել է պայմանագրեր կնքել ՌԴ ՊՆ հետ, ինչպես նաեւ ՊՆ նախազգուշացումը, որ եթե այդ պայմանագրերը չկնքվեն, ապա պետությունը կդադարեցնի «Վագների» ֆինանսավորումը։ ՊՆ-ից հայտարարել են, որ բոլոր կազմավորումները, որոնք մարտական առաջադրանքներ են կատարում, պետք է պայմանագիր կնքեն եւ բոլորը նման որոշում են կայացրել, բացի Պրիգոժինից։
Այդ ժամանակ նրան նախազգուշացվել է, որ «Վագները» այլեւս չի կարողանալու մասնակցել հատուկ ռազմական գործողությանը, այսինքն՝ զրկվելու է նյութական միջոցներից։ Դա է եղել Պրիգոժինի ապստամբության գլխավոր, եթե ոչ հիմնական պատճառը, կարծում է Կարտապոլովը։
Ռուս պատգամավորը նշել է, որ դերակատարություն են ունեցել նաեւ Պրիգոժինի լարված նյարդային վիճակն ու առնվազն քիչ հիմնավոր հավակնությունները։