Իրանը մտադիր է նավթի վաճառքն իրականացնելիս հրաժարվել դոլարից
ՄիջազգայինԻրանը մտադիր է նավթի վաճառքն իրականացնելիս հրաժարվել դոլարից եւ որոշ ընկերությունների հետ գործարքներ կնքել եվրոյով:
Իրանի նավթային ընկերությունից Reuters-ին հայտնել են, որ եվրոյով նավթի մատակարարումների գործարքներ են կնքվել ֆրանսիական Total եւ Litasco, ու իսպանական Cepsa ընկերությունների հետ, փոխանցում է Lenta-ն:
Աղբյուրը նշել է, որ Թեհրանը չի ցանկանում կախված լինել դոլարից: Եվրոյին անցում կատարեու որոշումն ընդունվել էր դեռ այն ժամանակ, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր գտնվում: