Իրաքի Քրդստանում հյուրանոցային հրդեհը 17 մարդու կյանք է խլել
ՄիջազգայինԻրաքի հյուսիսում՝ քրդական ինքնավարության տարածքում, հյուրանոց է հրդեհվել, որի հետեւանքով 17 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաընկերությունը:
Ինչպես նշել է Իրաքի Քրդստանի մայրաքաղաք էրբիլի քաղաքապետ Նավզան Հադին, զոհերի թվում կա այլ շրջաններում ապրող 14 մարդ, որոնց ազգությունը պարզ չէ, փոխանցում է RIA Novosti-ն: