Ռուսաստանը չգիտի, թե ինչ երաշխիքների շուրջ են համաձայնության եկել ԱՄՆ-ն և Ուկրաինան. ՌԴ արտգործնախարար Խոշոր հրդեհ Շերամի փողոցի 90/6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում (տեսանյութ) Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մաhացել է առնվազն 15 մարդ Խոշոր հրդեհ՝ Երևանում, անձեռոցիկների արտադրամասում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավել. Պեսկով Որքան է արժեցել ԱՄՆ-ին քաղաքներում զորքեր տեղակայելը. ԶԼՄ Հունվարի 30-31-ին սպասվում է մառախուղ, փետրվարի 1-3-ին սպասվում է ձյուն ՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց ինչպիսինն է լինելու՝ կամ առանց Սյունիք, կամ առանց Հայ առաքելական եկեղեցի. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Ռեկորդային աճ՝ ոսկու արժեքը հասնում է պատմական առավելագույնի


Երևանը ողողված է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի լուսանկարներով

Հասարակություն

168․am-ը գրում է․

 

Մայրաքաղաք Երևանի փողոցները, անցումները, սյուներն ու գովազդային վահանակները ողողված են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի լուսանկարներով, գրաֆիտիներով, նրա ազատության պահանջներով, Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին իրազեկող այլ տպագիր նյութերով:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ իր բնակարանից Քննչական կոմիտե (ՔԿ) են տեղափոխել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Դեռևս հունիսի 6-ին մամուլը գրել էր Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին:

Ինքը՝ Արմեն Աշոտյանը, այդ առիթով նշել էր՝ ակնհայտ քաղաքական աստառով հերթական գործն են ուզում «կարել» իր վրա:

Հիշեցնենք նաև, որ 168.am-ը դեռևս 2022թ. նոյեմբերի 22-ին էր գրել Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին: Այդ օրերին ձերբակալել էին ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին, և Արմեն Աշոտյանին նույն գործի շրջանակներում էլ փորձում էին մեկուսացնել՝ մեղադրելով, այդ թվում՝ նաև փողերի լվացման մեջ:

Այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահին, այնուամենայնիվ, որևէ կերպ չէր հաջողվել 100-ից ավելի անձանց հարցաքննելուց հետո անգամ ցանկալի ցուցմունքը ստանալ Արմեն Աշոտյանի դեմ:

Մեր հրապարակումից օրեր անց արգելափակեցին Արմեն Աշոտյանի ՍԵԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ), և վերջինս չկարողացավ մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին:

Ավելի ուշ Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրեցին ու խափանման միջոց ընտրեցին բացակայելու արգելքը:

Արմեն Աշոտյանը նախ ձերբակալվեց, ապա Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի կողմից երկու ամսով կալանավորվեց՝ իբր խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, մեղմ ասած, ծիծաղելի ձայնագրությունների հիման վրա, որոնցում ո՛չ Արմեն Աշոտյանի ձայնը կար, ոչ էլ նրա կողմից կատարված ենթադրյալ խախտման վերաբերյալ որևէ ապացույց:

«Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող չի եղել. Նրան կալանավորել են Նիկոլի ցանկությամբ»,- ասել էր ՀՀԿ փոխնախագահի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Արմեն Աշոտյանը իր հնարավոր կալանավորման մասին հարցին ի պատասխան՝ հունիսի 12-ին Կոմիտասի անվան պանթեոնում հայտարարել էր՝ որտեղ էլ լինի, քաղաքական աքսորում թե կալանքում, շարունակելու է իր գործունեությունը:

ՀՀԿ փոխնախագահը հենց այդպես էլ անում է՝ Նիկոլ Փաշինյանի կեղծ, սուտ ու մանիպուլյատիվ հայտարարություններին պատասխանելով ոչ թե ուղիղ հեռարձակումներով, ինչպես անում էր ազատության մեջ, այլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված հոդվածներով:

Այսօր 168.am-ում հրապարակվել է նրա արդեն երկրորդ հոդվածը, որում մասնավորապես նշված է. «Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել: Սակայն պատմությունը գրում են հաղթողները, իսկ Նիկոլը մեր ժողովրդի գլխին աղետ և ամոթ բերած պարտության և պատերազմի պատճառ հանդիսացող կապիտուլյանտ է»:

ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ռուսաստանը չգիտի, թե ինչ երաշխիքների շուրջ են համաձայնության եկել ԱՄՆ-ն և Ուկրաինան. ՌԴ արտգործնախարար Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Խոշոր հրդեհ Շերամի փողոցի 90/6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում (տեսանյութ) Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մաhացել է առնվազն 15 մարդԼավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել Խոշոր հրդեհ՝ Երևանում, անձեռոցիկների արտադրամասում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավել. Պեսկով Որքան է արժեցել ԱՄՆ-ին քաղաքներում զորքեր տեղակայելը. ԶԼՄ «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀունվարի 30-31-ին սպասվում է մառախուղ, փետրվարի 1-3-ին սպասվում է ձյուն ՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց ինչպիսինն է լինելու՝ կամ առանց Սյունիք, կամ առանց Հայ առաքելական եկեղեցի. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Ընտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՌեկորդային աճ՝ ոսկու արժեքը հասնում է պատմական առավելագույնի Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույցով քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված հարցեր Լարսի ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Սամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԱնհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը Վանաձորում բախվել են «Mercedes» և «Volkswagen», վիրավnրներ կան64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա. պատգամավոր Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումՀայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի գերպետությունների շահերի բախման կիզակետում. Ռոբերտ Քոչարյան Մխիթարյանը գրառում է կատարել «Բորուսիայի» հետ խաղից հետո Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Առողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակին. Արմեն ՄանվելյանԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան 1 օր ջուր չի լինելու Չեմպիոնների լիգա 2025/26. լիգայի փուլի ամփոփիչ աղյուսակը և փլեյ-օֆֆի զույգերի ձևավորման կարգը Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ»
Ամենադիտված