Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Հորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր


«ՏաԹևեր» ճոպանուղու գործարկումից հետո Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 5 հազարից դարձել է ավելի քան 150 հազար

Հասարակություն

Տաթեւում հանգստյան օրերին մեկնարկել է Սյունիքի պատմության եւ լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։

Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները, որոնց մեջ բավականին շատ են օտարերկրացիները, երկու օր անմիջականորեն շփվում են Սյունիքի պատմությանն ու լեգենդներին, ներկա լինում ու անձամբ մասնակցում թատերական բեմադրությունների, վարպետության դասերի, ունկնդրում են երաժշտություն, սովորում մեր ազգային պարերը եւ խաղերը, համտեսում ավանդական ուտեստներ, այցելում Սյունիքի պատմական գյուղեր։

Փառատոնի ծրագրում ամենատպավորիչներից մեկը, թերեւս, «ՏաԹեւեր» ճոպանուղու թռիչքն է Որոտանի կիրճի վրայով դեպի 9-րդ դարում հիմնադրված  միջնադարյան հոգեւոր, կրթական եւ ճարտարապետական կոթող Տաթեւ վանական համալիր։ Ու, թերեւս, քչերը գիտեն, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար մարդատար այս ճոպանուղին 2010 թվականին գործարկվել է Ռուբեն Վարդանյանի «Տաթեւի վերածնունդ» շահույթ չհետապնդող հիմնադրամի միջոցներով, որի հիմնական նպատակներն են Տաթեւի վանքի վերակառուցումը, Սյունիքի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղեր եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթեւի զբոսաշրջային ուղղության զարգացումը, տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց․ «Երբ 13 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը, նրա  ընկերները եւ համախոհները որոշեցին, որ պետք է կառուցել «ՏաԹեւեր» ճոպանուղին, հիմք դրվեց նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրին, որով կարելի է ասել, դրվեց Տաթեւի նոր պատմության հիմքը։ Ուղիղ 13 տարի հետո մենք այստեղ ենք ու ներկա ենք «Սարերում» խորագիրը կրող փառատոնին։ Խորագիրը շատ կարեւոր է, մանավանդ այս տարիներին, քանի որ Սյունիքը, հատկապես այս ժամանակահատվածում մեր երկրի կարեւորագույն մարզերից մեկն է։ Մենք փորձել ենք ստանալ հին պատմության եւ ժամանակակից մթնոլորտի մի համաձուլում։ Փառատոնում անցկացվում են իմերսիվ բեմադրություններ, որոնք առաջին անգամ ենք տարածաշրջանում տեսնում։ Այսինքն, հյուրերը ոչ միայն դիտում են դրանք, այլեւ մասնակցում են բեմադրություններին, որտեղ վերածնվում են Տաթեւում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները եւ կարեւոր անձինք, մասնավորապես, Ստեփանոս Օրբելյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը՝ այն ամենակարեւոր կերպարները, որոնցով Սյունիքը ապրեց, վերածնվեց։

Փառատոնի մասնակիցների համար տուրեր են կազմակերպված Հին Հալիձոր, որտեղ մարդիկ ապրում են 18-րդ դարի շրջանում, տեսնում «այն ժամանակվա ապրելակերպը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը ստեղծված է հենց զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Սյունիքի մարզը ամենահեռուն է մայրաքաղաքից։ Երբ 2010 թվականին ստեղծվում էր ճոպանուղին, այն ժամանակ տարեկան մոտ հինգ հազար զբոսաշրջիկ էր այցելում Սյունիք։ Իսկ այս 13 տարիների ընթացքում նվազագույն թիվը հասել է 150 հազարի հենց Ռուբեն Վարդանյանի այս նախագծի շնորհիվ։ Եվ 2010 թվականից մինչեւ օրս ունենք արդեն 1 միլիոն 300 հազարից ավելի զբոսաշրջիկ, որոնց սպասարկել է «ՏաԹեւեր» ճոպանուղին։ Այս թիվը գնալով մեծանում է։

 

Անպայման ուզում եմ հավելել, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը տեսանելի ազդեցություն է ունեցել նաեւ տեղի բնակչության համար զբաղվածության, աշխատատեղերի, ենթակառուցվածքների զարգացման առումով։

Aravot.am-ի հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո զբոսաշրջիկների հոսքի տատանում նկատվո՞ւմ է, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց․ «COVID-ի ժամանակ, չարաբաստիկ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո զբոսաշրջիկների հոսքը բավականին նվազել էր։ Բայց հիմա վերստին աճը  տեսանելի է եւ 2023 թվականին այն պետք է որ կրկնապատկվի, քանի որ հոսքը դեպի Տաթեւ եւ հետաքրքրությունը դեպի Հայաստան աճել է ու շարունակում է աճել»։

Աշոտ Հակոբյան


Ռուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված