Ի՞նչ վնասներ է կրել Ռոստովը. մանրամասներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն հայտնել է, որ Վագների զինտեխնիկայով վնասված ճանապարհները կվերանորոգվեն երկու օրից։
Իհարկե, ամենաշատը տուժել է Բուդեննովսկի պողոտան, և ընդհանուր առմամբ վնասվել է ճանապարհի ավելի քան 10 հազար քմ.:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռոստովում ռազմական օբյեկտներ էր վերցրել իր ստորաբաժանման հսկողության տակ։
Երեկ երեկոյան արդեն, Լուկաշենկոն՝ Պուտինի թույլտվությամբ, բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, ինչի արդյունքուշ Պրիգոժինը դադարեցրել է «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում։
Իսկ ավելի ուշ, Եվգենի Պրիգոժինը հաստատեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն. Վագները վերադառնում է իր ճամբար։