Թուրքական լրատվամիջոցներին Էրդողանն է փրկել․ Մարգար Եսայանը ծիծաղեցրել է թուրքերին
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր, «Յենի շաֆաք» պարբերականի սյունակագիր Մարգար Եսայանն իր հերթական հոդվածով Թուրքիայում մեծ արձագանք է գտել։
Մարգար Եսայանն իր հոդվածում պնդել է, թե Թուրքիայում լրատվամիջոցներին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է փրկել։ «Եթե Էրդողանի խիզախությունն ու պայքարը չլիներ, հիմա լրագրողները կամ Ֆեթուլլահ Գյուլենի համար ստրկություն էին անելու, կամ բանտերում էին լինելու, կամ էլ մայթերին էին պառկած լինելու»,-գրել է Մարգար Եսայանը։
Թուրքական մամուլում եւ սոցկայքերում Մարգար Եսայանի այս հոդվածը զվարճալի մեկնաբանությունների առիթ է տվել, քանի որ միայն Էրդողանը վերջին մեկ տարվա մեջ հարյուրավոր լրագրողների դեմ հայցեր է ներկայացրել, հրահանգել ձերբակալել բազմաթիվ լրագրողների ու ճնշումներ իրականացրել լրատվամիջոցների դեմ։