6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են հանքարդյունաբերության խնդիրները

TV

Հանքարդյունաբերության խնդիրները՝ օրենսդրի օրակարգում. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում էր հրավիրել ոլորտի ներկայացուցիչների և գործադիրի համապատասխան գերատեսչությունների հետ: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջհանյանը ոլորտի խնդիրներից առանձնացրեց Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունը, զուհահեռ նաև ԿԲ-ի կողմից դոլարի արժեզրկման ֆոնին դրամի արժևորումը, վստահեցրեց՝ սրանք ուղիղ հարված են հանքարդյունաբերությանը:

Վարդան Ջհանյան (Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն ղեկավար) - Ցանկացած ներդրող, իսկ մետաղական հանքարդյունաբերությունում մեծ ներդումներ են արվում, կարողանա իր ֆինանսական մոդելները գոնե 5 և ավելի ժամանակային հորիզոնում պլանավորել, բայց քանի որ լուրջ փոփոխությունների է ենթարկվում, ոչ մի ներդրող չի կարողանում երկարաժամկետ ներդրումային որոշումեր կայացնել:

Ջհանյանը, որը նաև Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է, հիշեցրեց՝ վերջին տարում երեք անգամ Հարկային օրենսգրքում փոխվել է իրենց վերաբերող հատվածը, օրինակ՝ ռոյալթի համակարգի փոփոխությունները: Հավելեց՝ մետաղների գնային տատանումը չպետք է նպաստի օրենքի փոփոխությանը: Ջհանյանի խոսքով՝ ավելի լավ է հարկային տոկոսները բարձր, բայց երկարաժամկետ կտրվածքում կայուն լինեն: Առաջարկեցին նաև հայկական դրամի կուրսը վերանայել կամ էլ աջակցել մետաղական հանքարդյունաբերության ոլորտին, ինչպես աջակցում են, օրինակ՝ ՏՏ-ին: Կառավարության ներկայացուցիչը հակադարձեց՝ արդեն կան աջակցության մի շարք ծրագրեր՝ միտված արտադրողականության ավելացմանը:

Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Օրինակ՝ տեխնիկայի համալրման հետ կապված. շինարարական տեխնիկան, արտադրության մեջ օգտագործվող տարբեր արտադրական հաստոցների լիզինգի տոկոսների հատուցում, որոնք ուղիղ աջակցություն են տնտեսվարողներին, որոնք բարեխիղճ են և պլանավորում են ՀՀ-ում երկարաժամկետ աշխատել և կապիտալ ներդումներ ապահովել:

Դրամի արժևորման հետևանքով եկամուտը նվազել է, իսկ վաճառքը դոլարով է, քանի որ մետաղների գները սահմանում է միջազգային շուկան, փոքր հանքերը տուժում են՝ մոտ են վնասով աշխատելուն, իսկ ԶՊՄԿ-ն իր արտադրական ծավալների հաշվին է շահույթ ապահովում` շեշտեցին ոլորտի ներկայացուցիչները:

Վարդան Ջհանյան - Այնքան քիչ կազմակերպություններ են մնացել ոլորտում, որ բոլորին կարելի ա հաշվել մատի վրա, ունենք ԶՊՄԿ-ն, Լիչքվազի հանքն է, Կապանն է, Ագարակն է, Ախթալա, մնացածն էլ կամ փակվել են, կամ փակվում են: Չեմ ասում՝ Կառավարությունն է մեղավոր՝ օբյեկտիվ պատճառներ կան, բայց չենք տեսնում Կառավարության քայլեր, որ հաղթահարենք այդ օբյեկտիվ խնդիրներ ու պատճառները:

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն արձագանքեց՝ ոլորտի կամ ներդրումների խնդիրները հանքարդյունաբերողները չափազանցում են:

Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք գիտենք՝ այստեղ կան հանքեր, որոնք խոշոր ներդրում են անում և ուզում են նոր հանք բացել, նույն ձեր ընկերությունը՝ ԶՊՄԿ-ն, դիտարկում է մեկ այլ խոշոր հանքի ձեռքբերումը: Eթե ձեր ասելով տենց դրամատիկ է իրավիճակը, կասկածում եմ, որ կգնայիք այս գործարքին:

Նոր ընկերության՝ Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը հորդորեց ամրագրել, որ ոլորտի օրենսդրությունը 10-20 տարի չփոխվի, քանի որ իրենց պլանավորած ֆինանսական մոդելը փոխվում է:

Հայկ Ալոյան («Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն) - Հարկային դաշտը երբ մենք փոխում ենք՝ հարկերը բարձացնում ենք, կապիտալ ծախսերն են նվազում, դրա համար մոդեռնիզացնել նոր պրոյեկտները շատ դժվարանում է:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Կոնկրետ Ամուլսարի դեպքում պարադոքս է, քանի որ ձեր դեպքում կարող է օրենք չփոխվի, բայց դուք չաշխատեք, ոնց որ մի 4-5 տարի չէիք աշխատում:

Թե՛ Էկոնոմիկայի, թե՛ Տարածքային կառավարման նախարությունների ներկայացուցիչները կարևորեցին Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ընդգծեցին՝ ոլորտի կայունության խնդիրն է նաև այսպես լուծվում:

Հովհաննես Հարությունյան - Երբ մենք տանում ենք օրենքներ կամ Կառավարության որոշումներ պարտադիր հատված կա ՝ համապատասխանո՞ւմ է ռազմավարությանը, թե՞ ոչ, որպեսզի ձեզ համար կանխատեսելի լինի, դուք պետք է ուսումնասիրեք մեր գործողությունների պլանը, տեսնեք՝ այս տարի ի՛նչ է լինելու, ի՛նչ՝ 5 տարուց, ի՛նչ՝ 7 տարուց, ինչ է փոխվելու:

Կառավարությունը հանքարդյունաբերությունը խոշորացույցի տակ է պահում, դժգոհեցին ոլորտի ներկայացուցիչները, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները բացատրեցին՝ ավելի ուշադիր են, քանի որ հանքերը շահագործում են պետության սեփականությունը՝ ընդերքը: Ամրագրվեց, որ առնվազն ռոյալթի համակարգի հետ կապված առաջիկա 5 տարում փոփոխություն չեն իրականացնի:

Հեղինակ՝ Անի Օհանյան

Իմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ Հայաստան2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացTesla-ն Դիլիջանի ոլորանում հարվածել է հողաթմբին և հայտնվել ձորում՝ բախվելով ծառինՀՖՖ-ն որոշել է տուգանել «Արարատ-Արﬔնիա ՖԱ»-ին և «Նոա ՖԱ»-ին«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմԿարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըԴպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԳագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Ռեալի» և Վինիսիուսի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկանՀռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմինՍնվեք և նվազեցրեք այտուցը. սննդաբանը անվանել է ավելորդ ջուրը հեռացնելու անվտանգ մթերքներԹրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասինԼիբանանի հարավում անօդաչուի հարվածի հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել. ևս վեցը վիրավոր են
Ամենադիտված