Անտարկտիդայում առաջին անգամ կանցկացվի շախմատային միջազգային հանդիպում
ՄիջազգայինԱնտարկտիդայում առաջին անգամ տեղի կունենա շախմատի միջազգային հանդիպում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Interfax-ի հաղորդմամբ, հանդիպմանը կմասնակցեն կանանց շախմատի աշխարհի եռակի չեմպիոն չին Հոու Յիֆանի եւ Չիլիի ներկայացուցիչ Կրիստոբալ Էնրիկեսը:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Բեատրիս Մարինելոն, խոսելով իրադարձության մասին, ընդգծել է, որ Անտարկտիդայում դեռ երբեք չի անցկացվել շախմատային հանդիպում:
Կախված եղանակային պայմաններից, խաղը տեղի կունենա շաբաթ կամ կիրակի օրը՝ Չիլիի տարածաշրջանային բազայում: Խաղը առցանց կհեռարձակվի Չիլիի շախմատի ֆեդերացիայից:
Միջոցառումը նվիրված է Մագելանի նեղուցի բացման 500-ամյակին: