Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը մրցանակ է նվաճել Ժնևում
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում արժանացել է «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»-ի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հավելում, որ հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է կինոհոբելյանը։
Պետական ֆինանսական աջակցություն ստացած կինոնկարը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:
Ռեժիսորն ու սցենարիստը Միքայել Գուրջյանն է, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը, դերասաններն են Հովիկ Քէուչկերեանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Սոլ Տրիոնը, Պատրիկ Մալխասյանը, Անի Որսկանյանը, արտադրող ընկերությունը People Of Ar Productions-ն է: