35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


«ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել․ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի»․ Նիկոլ Փաշինյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը, որին ելույթով է հանդես գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ելույթի ընթացքում Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ին էր, երբ ՌԴ նախագահին խնդրել է պատասխանել ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին․ «Ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի և պատերազմը կանգնեցվի»։

Փաշինյանի խոսքով՝ այս հարցադրման շուրջ առավել մանրամասն քննարկում Վլադմիր Պուտինի հետ ունեցել է հոկտեմբերի 16-ին, և ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգանեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ-ի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն՝ կարգավիճակի անորոշությամբ։ Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցրել է, որ հանձնարարեն թիմերին աշխատել այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ։

Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից։ Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան։ Ըստ այդ հայտարարության՝ կողմերը որոշել են հաստատել մարդասիրական զինադադար հոկտեմբերի 18-ից՝ ժամը 00։00-ից»,- ասաց Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝ մինչ հայտարարության հրապարակումը, ռուսաստանցի գործընկերները ողջունել են հայտարարությունը։

Ի հեճուկս հայտարարության՝ հոկտեմբերի 18-ին նույնիսկ հրադադար չի հաստատվել՝ չնայած նրան, որ Փաշինյանի պնդմամբ՝ հայկական կողմն ամբողջ օրը դիվանագիտական ջանքեր է գործադրել՝ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրադադարի ձախողումից հետո վերադարձել է հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած խոսակցությանը։ Նա հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ վերջինս վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը։ Իսկ պայմանը հետևյալն է՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂ-ի և Հայաստանի կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագայում։

ՌԴ նախագահի հետ նա պայմանավորվել է, որ մինչև երեկո դիրքորոշում կարտահայտի։

«Ցերեկը նախ հրավիրեցի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ավելի ուշ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցի՝ Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաոթղիկոսի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ ասացի, որ պատրաստվում եմ զանգահարել ՌԴ նախագահին և ասել, որ ընդունում եմ առաջարկվող տարբերակը։ Ընդ որում, ինչպես ասել եմ, չէի ակնկալում, որ որևէ մեկը հրավիրված անձանցից ինձ հետ կիսեր այդ որոշման պատասխանատվությունը։ Պարզապես նրանց տեղյակ էի պահում տեղի ունեցող գործընթացների մասին։ Ես հիշում եմ՝ իմ խոսքերն այդ հանդիպման ժամանակ։ Ես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասացի, որ իրենց հրավիրել եմ, քանի որ համարում եմ, որ իրենց տեղեկացնելով՝ նաև հանրությանն եմ տեղեկացնում»,- ասաց Փաշինյանը։

Երեկոյան զանգել է ՌԴ նախագահին և ասել, որ պատրաստ է նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն։ ՌԴ նախագահն ասել է, որ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ և կզանգահարի իրեն։ «Այդ պահին արդեն խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը՝ Ֆիզուլին և Ջաբրայիլը, գործնականում ամբողջությամբ կամ մեծ մասամբ արդեն գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ նախագահը հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, զանգել է Նիկոլ Փաշինյանին և փոխանցել, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները կամ ավելի ճիշտ՝ մնացյալ 5 շրջանները, քանի որ երկուսն արդեն իսկ մեծամասնությամբ գտնվում էին նրանց վերահսկողության ներքո։

Փաշինյանի խոսքով՝ սա ամբողջը չէր։ «Այս օրն էր, որ ի հայտ եկավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն իրեն ասել է, որ ադրբեջանական կողմը ունի ևս մեկ պայման՝ նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ ադրբեջանական կողմի՝ հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, վերադառնան Շուշի։ Փաշինյանն ասաց, որ ռուսական կողմի համար սա ընկալելի է առաջարկ է եղել, քանի որ հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։

«Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, կարիք կա՞ պարզաբանելու, որ պետք է վերադառնան այն բանակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում։

Ահա ուրեմն, ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված՝ կլիներ հայկական։

Անկեղծ ասած, այդ ձևակերպումն ինքնին խնդրահարույց է, բայց երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի, ինչպիսի տեսք պիտի ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները։ Եվ այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ՌԴ նախագահն առաջարկել է, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ կարգավիճակի հետ։ Այսինքն՝ ԼՂ ինքնավար մարզ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի համատեքստում, դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ։

Փաշինյանի պնդմամբ՝ այդ ձևակերպմաը համաձայնել է, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել։ Ավելին, այդ պահին արվող առաջարկի համաձայն՝ ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելություն ունենային դեպի Շուշի։

«Բայց ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը։ Պարզվեց, որ օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պիտի կառուցվի, որ ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ ճանապարհից օգտվելու անհրաժեշոտություն չունենան։ Այդ ճանապարհը կարող է լինել, օրինակ, Կուբաթլիով։ Այսինքն՝ ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի՝ Շուշիում պետք է լիներ առնվազն 95% ադրբեջանական բնակչություն՝ առանց հետագա ավելացման կամ սահմանափակման, նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահասկողության ներքո․ սա նշանակում է, որ այնտեղ կարող են լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ։ Սա նշանակում է, որ խոսքը Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր»,- նշեց Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ այն ժամանակ այս առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը, սակայն, հետևյալն էր՝ դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, Լաչինի միջանցքը անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ։

«Վերջին շրջանի իրադարձությունները այն ժամանակվա իմ կանխատեսումը ապացուցեցին բոլորիդ հայտնի հնագմանքներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը հոկտեմբերի 19-ի ամբողջ խոսակցությունը չի եղել։ Այդ օրվա առաջարկի համատեքստում հնչել է մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման։ Առաջարկվել է խաղաղապահներ տեղակայվեն ոչ միան ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։

«Ես չհամաձայնվեցի նաև դրան։ Չհամաձայնվեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկնեց, որ կողմ է ճանապարհների բացմանը, որ Ադրբեջանի երկու շրջանները կապի հնարավորություն ունենան, սակայն նշեց որ չի կարող լինել միջանցք, և դա պետք է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո։

«Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել, որքան էլ՝ հասկանում էի իրադրության ծանրությունը։ Հիմա, երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնվել։ Եթե որևէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայնվեր, թող բարձր հայտարարի այդ մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 
 
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումը
Ամենադիտված