«Միկա»-ն պայմանագիր է ստորագրել Միլոշ Կովաչեւիչի հետ
ՍպորտԵրևանի «Միկա»-ն պայմանագիր է ստորագրել 24-ամյա սերբ պաշտպան Միլոշ Կովաչեւիչի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Կովաչեւիչը հանդես է եկել լիտվական «Սուդուվա» թիմում: Նա խաղացել է նաեւ սերբական «Մլադոստ», «Հայդուկ» եւ «Նովի Սադ» թիմերում, ինչպես նաեւ Չեռնոգորիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում:
«Միկա»-ում կրկին հանդես կգա պաշտպան Վարդան Մովսիսյանը, որը ընթացիկ առաջնության առաջին հատվածն անցկացրել է «Բանանց»-ում:
Ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Նարեկ Բալայանի հետ: