Հայաստանի հավաքականի մարզիչը մեկնաբանել է Լատվիայի հավաքականի դեմ խաղը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է Լատվիայի թիմի նկատմամբ տարած հաղթանակը՝ այն կապելով հայ ֆուտբոլիստների համառության հետ:
«Տղաների համար շատ դժվար էր։ Բայց ես շատ շնորհակալ եմ նրանց, նրանք բնավորություն ցույց տվեցին։ Նրանք չէին պատրաստվում հանձնվել, ինչպես նախկինում էր», — նշել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մարզիչը մեկնաբանել է նաև Բալեկյանի վնասվածքը՝ հույս հայտնելով, որ վնասվածքը լուրջ չէ:
«Մենք ամեն ինչ կանենք Գերմանիայում կայանալիք ԵԱ-ին մասնակցելու համար: Իհարկե, հանդերձարանում գովել եմ նրանց և շնորհակալություն հայտնել աշխատանքի համար», — նշել է մարզիչը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ խաղում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Լատվիայի թիմին: Հայկական թիմը ընտրական փուլում տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը: