Աստղային ոճ. Անջելինա Ջոլի
LifeԻ՞նչ կարելի է ասել Անջելինա Ջոլիի մասին: Այն, որ նա աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է, դա արդեն գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաեւ այն, որ Ջոլին Հոլիվուդի ամենասպասված եւ պահանջված դերասանուհիներից է:
40-ամյա գեղեցկուհուն հաճախ են մեղադրում չափազանց նիհար լինելու մեջ, սակայն փաստը մնում է փաստ` նրանով բոլորն են հիանում, նրան նմանվել ցանկանում են շատ աղջիկներ:
Նախկինում Ջոլիի ոճը բավականին մռայլ էր: Նա հաճախ էր հագնում մուգ կամ սեւ գույնի զգեստներ եւ կրում մուգ դիմահարդարում: Բրեդ Փիթի հետ ամուսնությունն ամբողջովին փոխել է դերասանուհուն` էլ ավելի գեղեցկացնելով նրան:
Այսօր Ջոլիին ավելի հաճախ կարող ենք տեսնել պայծառ երանգների զգեստներով եւ արտահայտիչ դիմագծերն ընդգծող նուրբ դիմահարդարմամբ:
Այսօրվա մեր խորագրի հերոսուհին Անջելինա Ջոլին է:
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան
Աղբյուրը` NEWS.am STYLE