Բրիտանացին iPhone-ը լիցքավորման թողնելու պատճառով մահացել է առաջացած հրդեհից
HeaderԲրիտանիայի Ռեդինգի բնակիչ Մարեկ Կրյուգերը մահացել է հրդեհի հետևանքով, որն առաջացել էր IPhone 5-ից, որը նա գիշերը լիցքավորման էր թողել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta.ru-ն:
Մարեկ Կրյուգերը տառապում էր գլխուղեղի հիվանդությամբ, ինչի պատճառով էլ դուրս չի եկել անկողնուց: Հեռախոսը միշտ գտնվում էր տիրոջ կողքին և հաճախ լիցքավորվում էր նորմայից ավելի: Թունաբանության փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդու արյան մեջ ալկահոլ չի եղել, բայց հայտնաբերվել է մորֆին, որը նա ընդունել է ծան ցավերի պահին:
Փորձաքննության համաձայն, Կրյուգերի մարմնի 64 տոկոսն այրվել է, այդ թվում դեմքի առաջին կարգի այրվածքներ է ստացել: Իսկ կրծքավանդակի և շնչափողի շուրջ հայտանբերվել է մուր:
Անցյալ տարի մարտին մի ամերիկացի ոտքի վնասվածք էր ստացել գրպանում iPhone 5-ի պայթելու հետևանքով: