Արդյոք կփոխեն զինանշանը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանն իր ելույթում մի քանի հնչեղ հայտարարություն արեց, որոնք վերաբերվում էին պետական խորհրդանիշներին։ Դիտարկումներ անելով մասնավորապես ՀՀ զինանշանի հետ կապված Փաշինյանը պնդել էր, թե այն 1991թվականին հիմնադրված Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունի։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ իշխանությունը զինանշան փոխելու որևէ մտադրություն չունի, իսկ Փաշինյանի մինչև բուն ելույթին անցնելը նախապես տեղեկացրել է, որ ընդամենը կիսվում է մտքերով։
«Իրականում բոլորս էլ կարող ենք միանալ այդ քննարկումներին ու վարչապետն էլ պարզ դրա մասին ասաց։Իշխանությունը որպես այդպիսին, որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու, վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցությանը»,- նշել է Հովհաննիսյանը։