Արմեն Աշոտյանի ձերբակալությունը խոսում է Նիկոլի վախերի մասին, պուճուր մարդկանց հաշվեհարդար է
TVԱշոտյանը ընդդիմադիր դաշտի ամենաարդյունավետ գործիչներից է, նա վտանգ էր ներկայացնում, փողերի լվացումը կպցրին, հիմա էլ Քենեդու սպանությունը կկպցնեն։ Սա խոսում է Նիկոլի վախերի, անձնական հաշվեհարդար իրականացնելու մասին, սրանք պուճուր մարդկանց որոշումներ են։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալման պատճառներին։
«Արմեն Աշոտյանն ինչով էր վտանգավոր․ Աշոտյանից ավելի լավ ո՞վ էր պայթեցնում իշխանությունների հակահայկական փուչիկը, նա առաջինը խոսեց բյրուսելյան տարբերակից, Արցախի հարցում ինքնորոշման նիրավունքի տարբերակից հրաժարվելուց», - հավելեց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։