Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Ես վստահում եմ ինձ ու միշտ առաջնորդվում եմ իմ ներքին ձայնով. Սոֆի Մխեյան

Life
Life.panorama.am-ը գրում է.

Ընդամենը մեկ ու կես օր է, ինչ Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի «Մի քիչ»տեսահոլովակը ներկայացված է, բայց երգչուհու խոսքերով արդեն լավ արձագանքներն անհաշվելի են: Սոֆին պատմել է «Մի քիչ» երգի ստեղծման պատմության եւ Վիգեն Հովսեփյանի հետ համագործակցության մասին:

«Գրեթե երկու տարի առաջ էր՝ համացանցով ինձ գրեց անծանոթ մի աղջիկ Հասմիկ Մուրադյան անունով: Նա գրել էր, որ մի երգ ունի ու հենց ինձ է պատկերացնում այն կատարելիս: Դե իսկ ես էլ, քանի որ միշտ պատրաստ եմ նոր համագործակցությունների, խնդրեցի, որ ուղարկի երգը, իսկ լսելուն պես շատ հավանեցի ու խոստացա Հասմիկին, որ այն իմ երգացանկում հաստատ տեղ է գտնելու: Հետագայում ես անընդհատ ինչ-ինչ զբաղվածություններ ունեի, որի արդյունքում անընդհատ հետաձգվում էր «Մի քիչ» երգը կյանքի կոչել: Ի վերջո,  Հասմիկն ինձ սպասեց ու եկավ այն պահը, որ պետք է զբաղվեի այս երգով: Այն Նիկ Եգիբյանի գործիքավորմամբ ձայնագրեցի, բայց կրկին կարծես թե ներքին ձայնով չշտապեցի ներկայացնել: Պետք է հատուկ շեշտեմ, որ ես վստահում եմ ինձ ու միշտ առաջնորդվում եմ իմ ներքին ձայնով, այն ինձ երբեք հուսախափ չի արել,- պատմեց Սոֆին ու խոսեց իր եւ Վիգեն Հովսեփյանի հանդիպումից ու համագործակցությունից.

«Վիգենը 15 տարուց ավելի ապրել է Իսպանիայում եւ միայն վերջին տարիներին է եկել Հայաստան: Նրան վաղուց էի ճանաչում, շատ էի լսել իր կատարումները, բայց մի օր, երեւանյան ակումբներից մեկում նրան կենդանի կատարմամբ լսելով, վայրկյանական մտքիս եկավ, որ այս երգը նրա հետ զուգերգ կատարեմ. Հասկացա, որ մինչ այդ ինձ տանջող զգացումը, որ այս երգին մի բան պակասում է, դա հենց այս է, որ կա: Էլի հետեւելով ներքին ձայնիս՝ նրա հետ անմիջապես խոսեցի, փոխանցեցի երգը, որից հետո էլ շատ չանցած Վիգենը հայերեն ու իսպաներեն կատարեց երգն ու ինձ ուղարկեց: Երբ իսպաներեն հատվածը լսեցի, ասացի՝ միանշանակ այս տարբերակով պետք է լինի երգը: Արդյունքում կրկին Նիկ Եգիբյանի ու նաեւ «Duetro studio»-ի Էդգար Ալեքսանյանի մոտ գործիքավորեցինք եւ արդեն Վիգենի հետ ձայնագրվեցինք ու մտածեցինք այս գեղեցիկ երգին շատ արագ կյանք տալ տեսահոլովակի միջոցով»:

«Մի քիչ» երգի հետ կապված Սոֆին բոլորին անակնկալի է բերել. «Ես ոչ մեկին չէի ասում, որ նոր երգը իրականում զուգերգ է, երբ ընկերներիս խնդրում էի լսել այն, նրանք լսում էին ու հենց գալիս էր Վիգենի կտորը, բոլորն անմիջապես հաճելիորեն զարմանում էին ու ասում, թե ինչքան գեղեցիկ է ստացվել: Այս անգամ ես որոշեցի ինձ համար կարեւոր մարդկանց կարծիքը լսել՝ նայելով իրենց դեմքին եւ իրենց արտահայտած էմոցիաներին, այդպես շատ ավելի անկեղծ էր: Նույն կերպ տեսահոլովակի համար ռեժիսոր ընտրելիս՝ որոշեցի նախ ընկերական կերպով երգը ցույց տալ Արեն Բայադյանին: Նրան նախապես խնդրեցի, որպեսզի լսի երգը ու եթե այդ պահին մտքեր ու ոգեշնչումներ կլինեն, ուրեմն կաշխատենք միասին: Երբ Արենը կրկին անակնկալ կերպով լսեց երգն ու հասավ Վիգենի հատվածին, զարմացած նայեց ինձ ու ասաց, որ ինքն է ուզում նկարահանել այն: Արդյունքում ստցանք, ըստ իս, երգին համահունչ տեսահոլովակ, որի համար շատ շնորհակալ եմ Արենին»,- պատմեց երգչուհին:

Այս տեսահոլովակի համար նույն կերպ Սոֆին ընտրել է նաեւ ոճաբանին, նրա կրքոտ ու գեղեցիկ տեսքն ապահովել է Արմեն Գալյանը.

 

Ի դեպ, Սոֆի Մխեյանը նշեց նաեւ, որ «Մի քիչ» երգը առաջին անգամ բեմում կհնչի փետրվարի 27-ին՝ Մոսկվայում «Արմենիա» մրցանակաբաշխության հանդիսատեսի համար: 

 Մեզ հետ զրույցում Սոֆի Մխեյանը շեշտեց, որ իր եւ Վիգեն Հովսեփայնի համագործակցությունը «Մի քիչ» երգով չի ավարտվի. Երգչուհին այսուհետ կներկայանա որպես Վիգեն Հովսեփյանի պրոդյուսեր.

«Վիգենն առաջ երգում էր ակումբներում, բայց այս պահին ակումբներում նրան այլեւս չեք գտնի: Միտք ունենք, որ նա այսուհետ ներկայանա մեր հանդիսատեսին եւ հույս ունենք, որ նրան կսիրեն: Այս պահին Վիգենը զբաղված է իր ձայնասկավառակի աշխատանքներով, ես էլ կփորձեմ նրա պրոդյուսինգով զբաղվել: Անկեղծ եմ ասում՝ Վիգենը որքան գեղեցիկ իսպաներեն է երգում, նույնքան գեղեցիկ հայերեն է երգում: Ես ամեն կերպ կփորձեմ օգտակար լինել, որպեսզի առաջիկայում մեր երգարվեստում Վիգեն Հովսեփյան անունը հաճախ լսենք»,- նշեց Սոֆին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված