«Մանչեսթեր Սիթին»՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
Հայաստանի ժամանակով 23։00-ին սկսվել է Ստամբուլում ընթացող Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը։
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0։0 հաշվով։
Հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Մանչեսթեր Սիթիի առանքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը։
Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռոդրին բացեց խաղի հաշիվը այն դարձնելով 1։0։
Խաղի 84-րդ րոպեին «Ինտերի» հայտացուցակում ընդգրկված Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ փոխարինելով Չահլանօղլուին։
«Մանչեսթեր Սիթի»-ն 1։0 հաշվով հաղթեց «Ինտերին» Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակչում:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ միակ հայ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Նա նաև առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է երեք եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչներին՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի․ վերջին երկուսում Հենրիխը դարձել է գավաթակիր։