Պուտինը նշել է, թե երբ միջուկային զենք կտեղակայվի Բելառուսում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի հուլիսի 7-8-ին՝ համապատասխան օբյեկտների պատրաստման ավարտից անմիջապես հետո։
Այդ մասին Սոչիում Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РБК-ն։
«Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Ինչպես գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների պատրաստումը։
Դրանից հետո մենք անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զինատեսակների տեղակայման հետ»,- ասել է Պուտինը Լուկաշենկոյին։