Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը

Blog
Հայաստանի հանքարդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2022 թվականին բոլորեց հիմնադրման 70-ամյակը:
 
«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական կոլեկտիվի աշխատասիրությամբ ընթերցողի սեղանին է դրվել մի հատուկ համար՝ ամսագրային տարբերակով՝ նվիրված հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության հոբելյանին:
 
2022 թվականին պետք է անցկացվեին կոմբինատի հոբելյանին նվիրված հանդիսությունները, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ կայանում են մեր ժամանակներում:
 
Ինչևէ, հունիսի 8-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ «Սյունյաց երկրի»՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է» ընդհանուր խորագիրը կրող հատուկ համարի շնորհանդեսը:
 
Մշակույթի պալատի կոլեկտիվը (տնօրեն՝ Նարա Մկրտչյան) և կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժինը ջանացել էին, որ միջոցառումը պատշաճ ընթացք ունենա...
 
Ճեմասրահի մի անկյունը ձևավորված էր «Սյունյաց երկիր» թերթի՝ տարբեր տարիներին կոմբինատին նվիրված համարների նյութերով: Մի կողմում էլ վերջին երեք տարում «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի համարները ցուցադրող վահանակներ էին:
 
Ճեմասրահում երաժիշտների երկյակը՝ Քաջարանի արվեստի դպրոցի դասատուներ՝ ջութակահարուհի Արմինե Հարությունյանը, դաշնակահարուհի Մարիետա Դավթյանը, դասական ստեղծագործությունների մեղեդիներ էր հնչեցնում՝ տոնական մթնոլորտ ստեղծելով:
 
«Սյունյաց երկրի» հատուկ թողարկման մասին խոսք ասաց թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Բանախոսը ելույթը սկսեց այն փաստի արձանագրումով, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին լրանում է թերթի հիմնադրման 20-ամյակը, և անցած տարիներին հրատարակվել է թերթի չորս տասնյակից ավելի հատուկ համար՝ նվիրված մարզի երևելի մարդկանց, հանրապետության կյանքում մեծ նշանակություն ունեցած հասարակական-քաղաքական իրադարձություններին, Սյունիքի ոստաններին: Իսկ հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ 2021-ից հրատարակվում է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը: Հատուկ համարների շարքում որոշակի տեղ են զբաղեցնում մարզի տնտեսությանը, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին նվիրված համարները:
 
Իմաստավորելով օրվա խորհուրդը՝ Սամվել Ալեքսանյանը նշեց, որ առաջին անգամ հատուկ թողարկմամբ թերթը կոմբինատին անդրադարձել է դեռևս 2002 թվականին, երբ լրացավ ձեռնարկության կեսդարյա հոբելյանը. նախաձեռնությունը երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանինն էր: Դրանից հետո «Սյունյաց երկիր»-ը ներկայացրել է կոմբինատի սեփականաշնորհման գործընթացը, մեկ այլ համարով՝ Քաջարանը՝ քաղաքի կարգավիճակ շնորհելու 50-ամյակի կապակցությամբ, էլի եղել են հիմնարար հրապարակումներ: Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր արժանիքները, առանձնահատկությունները, արծարծվող թեմաները ներկայացնելու-մատուցելու ձևերը:
 
Կոմբինատի 70-ամյակին նվիրված համարն էլ իր առանձնահատկություններն ունի և մի քանի առումով տարբերվում է նախորդներից: Նախ՝ այն տպագրված է ամսագրային տարբերակով, կավճապատ թղթի վրա, հաջողությամբ լուծվել են ձևավորման և դիզայնի խնդիրները, արվել է հնարավորը, որ այն արժանի լինի հոբելյանին ու գրավիչ՝ ընթերցողի համար:
 
Թերթի սկզբնամասում ներկայացված է ընկերության գլխավոր բաժնետերը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը 15 տարի շարունակ հայաստանյան տնտեսության առաջատարների շարքում է: Համարը բացվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի շնորհավորանքով և Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ:
 
Համարը, հիրավի, աչքի է ընկնում մի շարք արժանիքներով՝ կոմբինատի գործունեության առավելագույն թափանցիկություն, նյութերի արժանահավատություն, ժանրային բազմազանություն, առկա պրոբլեմների շուրջ մասնագիտական քննարկումներ, մարդկային կապիտալի արժևորում...
 
Սույն բացառիկ համարը աչքի է ընկնում մի հանգամանքով ևս. ձեռնարկությանը նվիրված նախորդ համարներում կոմբինատի ղեկավարների միջոցով էր հիմնականում ցույց տրվում այն ամենը, ինչ կատարվում էր ընկերությունում: Արտադրության մյուս օղակները գրեթե դուրս էին մնում տեսադաշտից: Այս անգամ մեծապես անդրադարձ կա միջին օղակի գործունեությանը՝ բացահանքից մինչև հարստացուցիչ ֆաբրիկա, տրանսպորտային հանքուղուց մինչև անալիտիկ լաբորատորիա և մյուս արտադրական տեղամասեր:
 
Նյութերը պատրաստելիս անհրաժեշտ էր լինում բախվել հանքարդյունաբերության ոլորտի բազմազան տերմինների, տեխնիկական լեզվամտածողության հետ և հարկ էր լինում ճշտել դրանց հայերեն համարժեքները, ու այդ խնդրում խմբագրությանն օգտակար եղան տվյալ բնագավառի մասնագետները, որի համար բանախոսը երախտագիտություն հայտնեց նրանց:
 
Համարում հատուկ անդրադարձ է եղել ընկերության սոցիալական քաղաքականությանը Սյունիքի մարզում և հատկապես Քաջարան, Կապան ու Սիսիան համայնքներում: Մասնավորապես ի ցույց է դրվել այն հսկայական օժանդակությունը, որ ուղղվում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբին, Քաջարանի մարզահամալիրին, Մշակույթի պալատին, «Գտնված երազ» և «Մանկության մոլորակ» մանկապարտեզներին, մարդկանց, ովքեր առողջությունը պահպանելու խնդիր ունեն:
 
Արժանին մատուցվեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ Վահրամ Օրբելյան, Գայանե Բաղդասարյան, Գրիշա Սահակյան, Մարի Նավասարդյան, Մանե Ղազարյան, Շուշաննա Հարությունյան, Վասիլ Սահակյան, Աննա Ալեքսանյան, մարդիկ, ովքեր իրենց առջև դրված գործն անում են ամենայն պատասխանատվությամբ և գեղարվեստական պատշաճ մակարդակով...
 
Համարը չէր կայանա նախանշված տեսքով ու բովանդակությամբ, եթե չլիներ ընկերության լրատվության ու հանրության հետ կապերի բաժնի ամենօրյա աջակցությունը (բաժնի պետ՝ Արայիկ Մարգարյան): Այս համատեքստում բանախոսը երախտագիտության խոսքեր հնչեցրեց Արայիկ Մարգարյանի, բաժնի բազմահմուտ աշխատակից Լիլիթ Իսրայելյանի, բաժնի նախկին ղեկավար Սոս Դավթյանի, բաժնի աշխատակիցներ Նվեր Զելյայի ու Հայկ Թադևոսյանի հասցեին:
 
Թերթի հատուկ թողարկմանը մեծապես օգնեցին կոլեկտիվի վաղեմի բարեկամ Աննա Սաղաբալյանը՝ իր պատրաստակամությամբ ու արհեստավարժությամբ, ինչպես նաև Ռուզաննա Գրիգորյանը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության մամուլի խոսնակը:
 
Ելույթի ավարտին բանախոսը նշեց. «Խոսքը, գրավոր խոսքը, հանրային խոսքը ոչ սովորական, դժվարին ժամանակներ են ապրում: Եվ այս հանգրվանում փառք ու պատիվ այն տնտեսվարողներին, այն իշխանավորներին, այն անհատներին, ովքեր գիտակցում են գրավոր խոսքի դերը, նշանակությունը և նպաստում դրա զարգացմանը:
 
Բարեբախտաբար, խոսքի կարևորության, մամուլի դերի պատշաճ ըմբռնում-ընկալում ենք տեսնում ԶՊՄԿ-ի ներկայիս ղեկավարության շրջանում: Հետևաբար մեր շնորհակալությունն ենք հղում ընկերության ղեկավարությանը՝ պարոն Խուդոլիյի գլխավորությամբ: Այս համատեքստում նշում ենք գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանի, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի դերակատարությունը, հոգևորը կարևորելու, ոլորտին աջակցելու նրանց ջանքերը»:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն իր շնորհավորանքում այն միտքը հայտնեց, որ «Սյունյաց երկրի» հատուկ թողարկումը համակողմանի տեղեկություն է տալիս կոմբինատի տարբեր օղակների և՛ անցած տարիների, և՛ ներկայիս գործունեության մասին: Նա կարևորեց հատկապես լրատվական ժանրերի հանդեպ խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմը և խոսքի բարձր կուլտուրան, որն անհնար է չնկատել համարի նյութերին ծանոթանալիս:
 
Իրենց ելույթներում «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարն արժևորեցին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեա Աղամյանը, կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
 
Շնորհանդեսը վարում էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը:
 
Իսկ ամենավերջում անմիջական զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:
 
Վահրամ Օրբելյան
 
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի և Մխիթար Հովհաննիսյանի
 
ԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը
Ամենադիտված