Իրանն ու Ադրբեջանը փորձում են հաշտվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կայացել է Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծման ուղիները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու բանակցությունները և փոխադարձ շփումները։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները լարվել են այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումից հետո։
Լարվածությունը հասավ գագաթնակետին նաև, երբ երկրները սկսեցին միմյանց սահմանների մոտ զորավարժություններ անցկացնել։