Վրաստանի իշխանություններին հայտնի չէ երկրում գազի «վիթխարի» պաշարների մասին
ՄիջազգայինԱՄՆ-ի Frontera Resources նավթի-գազի ընկերությունը Վրաստանին չի տեղեկացրել երկրի տարածքում 5,3 տրիլիոն խորանարդ մետր ծավալով գազի պաշարների հայտնաբերման մասին, հայտնել Է հանրապետության Նավթի եւ գազի պետական գործակալության ղեկավար Գեորգի Թաթիշվիլին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Հունվարի կեսերին Frontera Resources-ն իր կայքում հայտնել Է, որ աշխատանքների ընթացքում Կախեթի տարածաշրջանում հայտնաբերել Է 5,3 տրիլիոն խորանարդ մետր ծավալով գազի ռեսուրս: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներում սկսել Է ակտիվորեն շրջանառվել Վրաստանում գազի վիթխարի պաշարների հարցը:
«Frontera-ի տարածած հայտարարություններում որպես ռեսուրս նշվում Է մի քանի տրիլիոն խորանարդ մետր գազ: Ռեսուրսը պաշարներ չեն: Որպեսզի ռեսուրսները պաշարների կատեգորիա անցնեն, իսկ դա ենթադրում Է ծավալ, որը կարելի Է ստանալ հանքավայրից, անհրաժեշտ են շատ մեծ աշխատանքներ»,- հայտարարել Է Թաթիշվիլին «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը:
Պլանները, որոնք Frontera Resources ընկերությունը ներկայացրել Է Վրաստանին, չեն ենթադրում այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են նման ռեսուրսները պաշարներ դարձնելու համար: