ԱՄՆ-ն մեղադրել է Հայաստանին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանին հաջողվել է վերականգնել հիմնական էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման ծավալը՝ չնայած պատժամիջոցներին։
Երկրում առանցքային միկրոչիպերի և էլեկտրոնիկայի ներմուծումն վերադարձել է նախապատերազմյան մակարդակին, ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը, գրում է Politico-ն։
Խնդիրն, ըստ Օ'Բրայենի, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին:
«Այս տարվա սկզբին Ռուսաստանը կարողացավ ներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական կատեգորիաներ», - ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները և ինտեգրալ սխեմաները:
Նա նշել է, որ այդ բաղադրիչները շատ կարեւոր են ժամանակակից զենքի արտադրության մեջ։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն հայտնաբերել է հինգ երկիր, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները․ դրանք են՝ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։