Մահացել է 25 մարդ, 50-ը՝ ծանր վիճակում են․ նոր մանրամասներ՝ թունավորման դեպքից
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի մարզերում «Միստր Սիդեր» ըմպելիքից թունավորման հետեւանքով մահացել է 25 մարդ, ավելի քան 50 մարդ գտնվում է ծանր վիճակում․ հայտնում է Ռիա Նովոստին։
Ամենաշատ մահերը գրանցվել են Ուլյանովսկի մարզում։ Հայտնի է դարձել նաև այլ մարզերում թունավորման նոր դեպքերի մասին։ Մի շարք կետերում, որտեղ վաճառվում էր մահացու խնձորօղի, խմիչքի համար փաստաթղթեր չկային՝ ոչ որակի վկայականներ, ոչ արտադրանքի անվտանգության հայտարարագրեր:
Հիշեցնենք, որ ՌԴ Ուլյանովսկի մարզում սիդրի (մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային գինի) թունավորում էր գրանցվել։