Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան


«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է

2022-ին արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճն իշխանությունները վերջին 15 տարիների համար ոչ միայն ռեկորդային են անվանում, այլև կարծում են, որ այդ ցուցանիշը բարեփոխումների, նաև ստվերի կրճատման արդյունք է։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման պնդումները որևէ հիմնավորում չունեն։

«Նույնիսկ 180 աստիճանով հակառակ պատկեր կա։ Այսինքն, կրկին գործ ունենք կեղծիքների հետ։ Այո, 12,6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, բայց հարց է՝ այն դրական ազդեցություն ունեցե՞լ է բնակչության վրա, ներառակա՞ն է եղել, ո՞ր ոլորտներն են աճել։ Դա ապահովել են, օրինակ՝ խաղային ոլորտը՝ 44 տոկոսով, բանկային գործունեությունը՝ 67 տոկոսով, և այդպես շարունակ։ Բնակչության վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են ունեցել նշվածները։ Ակնհայտ է՝ բացասական, այսինքն, աղքատացրել են բնակչությանը։ Ստվերի և, առհասարակ, Հայաստանի հետ ընդհանրապես աղերս չունեցող գործընթացներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ 1,7 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան ու սպառում իրականացրել, բացի այդ, Հայաստանում Ռուսաստանից ու Ուկրաինայից ռելոկանտներ կան։ 26,6 տոկոսով աճ է գրանցել մեծածախ առևտուրը, Արևմուտքից ապրանքներ են բերել, վերաարտահանել Ռուսաստան, մինչդեռ մանրածախ առևտուրն աճել է 2,6 տոկոսով»,-ասաց նա՝ նշելով, որ մանրածախ առևտուրը հենց Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացու սպառման ցուցիչն է։

«Մեծածախ առևտրի ցուցանիշից կարող ենք եզրակացնել՝ բնակչությունն աղքատացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ՀՀ մշտական բնակչության կեսից ավելիի չափով զբոսաշրջիկ է եկել ու մանրածախ ոլորտում սպառումն աճել է 2,6 տոկոսով, նշանակում է, որ Հայաստանի մշտական բնակչությունն ավելի է աղքատացել։ Իսկ եթե ռելոկանտները չլինեին, մանրածախ առևտուրը աճ չէր գրանցի, ինչը կնշանակեր, որ մարդիկ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գնումներ են կատարում։ Տնտեսությունը, մեծ հաշվով, աճել է խաղատնային ոլորտի, բանկային գործունեության, ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին։ Եթե կառավարությունում ասում են, որ ստվերի կրճատում է տեղի ունեցել, կամ տնտեսական քաղաքականություն է իրականացվել, այդ դեպքում գեթ մեկ տնտեսական բարեփոխում պետք է մատնանշեն։ Դրական ոչ մի օրինակ չկա, մինչդեռ բացասական առումով տնտեսական քաղաքականության օրինակները շատ են»,-ասաց նա։

Խոսելով թվերը ռեկորդային համարելու իշխանությունների սովորության մասին՝ նա հավելեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ կառավարությունը թերթի խմբագրություն է, որտեղ նպատակն, ընդ որում, ոչ թե անկողմնակալ, իրական տեղեկատվությունը հասարակությանը մատուցելն է, այլ սենսացիաներ առաջացնելն ու դրանցով «դիտելիություն» ապահովելը։ Կառավարության գործունեությունն այլ որևէ բանի ես չեմ նմանեցնում։ Իրենք հնչեցնում են թվեր, իրենք էլ ոգևորվում։ Իրականում, այո, իրենց իշխանական շրջանակների համար տնտեսական, սոցիալական բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել։ Իրենք թվեր են հայտնում, սենսացիան ապահովում ու հենց իրենք էլ օգտվում են։ Մինչդեռ իրենց լսող մարդիկ տեսնում են, որ ամենօրյա գնումներ կատարելու ժամանակ իրենց եկամուտը չէր բավականացնում 2022-ի, չի բավականացնում նաև 2023-ի ծախսը սպասարկելուն»,ասաց մեր զրուցակիցը։ Նաիրի Սարգսյանի խոսքով, վիճակագրությունն անարժանահավատ է, բայց ամենաանարժանահավատ կետերից մեկը գնաճի վերաբերյալ տեղեկությունն է։

«Հայտարարում են, որ հասել են գնաճի թիրախային կետին, խոսքն այդ դեպքում ապրանքների և ծառայությունների միջինացված արժեքի մասին է։ Այն, այո, մակրոտնտեսության կարևոր բաղադրիչ է, բայց բնակչության սոցիալական կարգավիճակը գնահատելու համար շատ ավելի կարևոր են առօրյա ուսումնասիրությունները։ Մասնավորապես, մեկ տնային տնտեսության համար առավել շատ սպառվող գների աճը, դրանց տատանումները։ Գնաճի միջին ցուցանիշը կարող է նախանշված թիրախայինը լինել, բայց այն իրականության հետ որևէ կապ չունի։ Փաստն այն է, որ մարդիկ ավելի են աղքատացել»,-շեշտեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Նաիրի Սարգսյանի, մեր երկրում կայունացում չենք տեսնում։ Նա իրավիճակը «անկայուն վտանգավոր» որակեց։ «Նման վիճակում, հատկապես եթե նշվածը փոխկապակցում ենք տնտեսության հետ, գումարած՝ առկա անվտանգային իրավիճակը, տնտեսությունը պետք է անցում կատարի ճգնաժամային կառավարմանը, և այլ որոշումներ, այլ լուծումներ պետք է կայացվեն, որոնցով հնարավոր կլինի տնտեսությունը մի քիչ կայունացնել՝ մինչև անվտանգային միջավայրը կայունանա, դրանից հետո էլ արդեն կարելի է մտածել խոշոր կորպորացիաների հիմնադրման մասին»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ, ցավոք, այլ է իրավիճակը, որը նպաստում է նաև արտագաղթի աճին։

Հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշին անդրադառնալով՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում խոսեցինք նաև համեմատությունների շուրջ։ Բյուջե 2022-ի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը 2023-ի առաջին 4 ամիսների բյուջեն համեմատեց 2000, 2002, 2003, 2008, 2010 թվականների տարեկան բյուջեների հետ։ «Անամոթություն է նման համեմատականը։ Ցանկացած ֆինանսական համադրության մեջ հաշվետու ժամանակաշրջանում, նախորդից բացի, այլ ժամանակահատվածների հետ չեն համեմատում։ Առավելագույնը համեմատում են վերջին 3, վերջին 5 տարիները, ընդ որում՝ այդ համեմատությունն ինքնանպատակ չէ։ Այն իրականացվում է, որպեսզի նախանշված նպատակներին հասնելու որոշումներ կայացվեն։ Օրինակ՝ եթե պետությունը խոշոր նախագիծ է ուզում իրականացնել, կարող է վերջին 5 տարվա տնտեսության աճի կամ նվազման դինամիկան վերլուծել՝ հասկանալու՝ գնա՞լ այդ քային, թե՞ ոչ։ Բայց սա այդ դեպքը չէ. այս իրավիճակում նման համեմատություններ անելն անամոթություն է։ Ավելին՝ եթե վերոնշյալը համեմատում ենք 2022 և 2021 թվականի հետ, ապա հարկերի հավաքագրման աճն ապահովել են խոշոր հարկատուները՝ վճարելով ավելի շատ հարկեր, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,ասաց նա՝ ընդգծելով էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների գործոնի մասին։

«Կառավարությունը միտումնավոր միջամտեց, բարձրացրեց սակագները։ Բանկերն էլ են շատ հարկ վճարել, որոնք 2023-ի եռամսյակի տվյալներով բնակչությանն աղքատացնելու հաշվին գերշահույթներ են ապահովել։ Բանկերի տոկոսադրույքներն աննորմալ ձևով բարձր են, այսինքն՝ մարդկանց վարկ տրամադրելուց աղքատացնում են, ինչի հաշվին գերշահույթ են ապահովում և, բնականաբար, ավելի շատ հարկեր պետք է վճարեն։ Մեծ հաշվով, հարկային ավելի հավաքագրումները ոչ թե նոր արժեքի ստեղծման, այլ բնակչությանը հերթական անգամ աղքատացնելու հաշվին են։ Այսինքն, ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականություն ասվածը միֆեր են»,-շեշտեց նա։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ, իրականում գործ ունենք կառավարությունից անկախ տնտեսական քաղաքականության և տնտեսական իրավիճակի հետ։ «Կառավարությունն առհասարակ կապ չունի մեր տնտեսության հետ։ Մեր տնտեսությունն այս պահին շարժում և աշխատացնում է բիզնես համայնքը, որը յուրաքանչյուր տարի նախորդից ավելի շատ՝ 5-7 տոկոս մինիմալ սահմանով աճ է պլանավորում։ 24 ժամ աշխատելով՝ բիզնեսն ամեն ինչ անում է նշվածին հասնելու համար։ Իսկ բացարձակ թվերով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ուղիղ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Տնտեսական իարվիճակը, ռեկորդներն ու հակառեկորդները կառավարությունից անկախ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըԴպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԳագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Ռեալի» և Վինիսիուսի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկանՀռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմինՍնվեք և նվազեցրեք այտուցը. սննդաբանը անվանել է ավելորդ ջուրը հեռացնելու անվտանգ մթերքներԹրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասինԼիբանանի հարավում անօդաչուի հարվածի հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել. ևս վեցը վիրավոր են«Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՀրաձգության մեջ կասկածվողի եղբայրը ոստիկանությանը հայտնել է հակաթրամփյան գրառումներ հայտնաբերելու մասինԻրանի ԱԳ նախարարը մեկնել է ՄոսկվաՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 27/28-ինՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումՄալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Զորակ գյուղում վրաերթի են ենթարկել 13-ամյա երեխայիՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԱրսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԻրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի՝ հայտարարել է ԹրամփըԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանԳազի շուկայում արհեստական դեֆիցիտ, բենզինի գնաճ կա՝ արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ում խուզարկություններ են անցկացվել Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակած տղամարդու տանը«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակինՄայիսյան օրացույց․ տոներ, հանգստյան և աշխատանքային օրերՎարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է
Ամենադիտված