Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան

Blog
Հայաստանի և ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Sputnik Արմենիա» լրատվականին տրված հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ ստորև.
 
- Պարո՛ն Ծառուկյան, Հայաստանը լարված բանակցային գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ: Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա բանակցային գործընթացի հեռանկարը, որը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով՝ ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, Քիշնև․․․
 
- Հայաստանը միշտ էլ խաղաղ բանակցային գործընթացի կողմնակից է եղել, և Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը խաթարել է ոչ միայն խաղաղությունը ողջ տարածաշրջանում, այլև բանակցային բոլոր ձևաչափերը, որոնք գոյություն ունեին պատերազմից առաջ: Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով, և այսօր միակ փաստաթուղթը, որը փխրուն խաղաղություն է ապահովում Ղարաբաղի շուրջ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որը ստորագրվել է Ռուսաստանի հովանու ներքո։
 
Այդ փաստաթուղթը, ինչպես նաև 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների արած հայտարարությունները, ճանապարհային քարտեզի առայժմ ամենահստակ, ապաէսկալացիայի տանող քայլերն են։ Իհարկե, այդ կետերի վրա կարելի է և պետք է դեռ երկար աշխատել, գտնել առավել օպտիմալ և ընդունելի լուծումները։ Իսկ ահա այդ կարևոր քայլերը շրջանցելու փորձերը, նոր, տարբեր հարթակների ձևավորումը հսկայական ռիսկեր են պարունակում։
 
Այսօր պետք է գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը, հասկանալ բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Այսօր կողմերը ուր էլ դիմեն միջնորդության համար, որ մայրաքաղաքներում էլ հանդիպումներ կազմակերպեն, մենք հո հստակ հասկանում ենք, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության և ադրբեջանական բանակի միջև ռուս խաղաղապահներն են կանգնած, և որ հենց Ռուսաստանի հետ են կողմերը կապում պայմանավորվածությունները, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել։ Մենք ունենք Ղարաբաղի 120- հազարանոց բնակչությունը՝ իրական մարդկային կյանքեր, իրական պատմական հող, դրա հետ չի կարելի այդքան թեթև վարվել։
 
- Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ազդում Արևմուտքը բանակցությունների վրա, ինչպե՞ս կբնութագրեիք այդ ազդեցությունը՝ որպես օգնությո՞ւն, թե՞ միջամտություն։
 
- Չբացառելով Արևմուտքի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին օգտակար լինելու անկեղծ ցանկության հնարավորությունը, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա իրողություններում թիվ մեկ նպատակը Հայաստանին Ռուսաստանից հեռացնելն է, այս «բարենպաստ» ժամանակաշրջանը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար օգտագործելը: Բայց չէ՞ որ մենք ՀԱՊԿ անդամ ենք և վեկտորի փոփոխություն չէինք ուզի, դա այսրոպեական խաղ չէ, անվտանգության համակարգը նշանակում է տարիներ շարունակ հղկված հարաբերություններ, գործող կառույցներ։
 
Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի ներսում որոշակի ակնկալիքներ կան, և սա ևս իրողություն է, որը չի կարելի շրջանցել։ Երկու կողմերն էլ ունեն հարցեր, որոնք տրվում են և մշտապես տրվելու են, և դրա մասին պետք է ազնվորեն, բաց խոսել։ Հայաստանի համար իսկապես կարևոր են Ռուսաստանի հետ ռազմավարական ռազմաքաղաքական հարաբերությունները, և այստեղ նույնպես բաց խոսակցության անհրաժեշտություն կա՝ ի շահ այդ հարաբերությունների։
Հայաստանի համար` որպես մի երկրի, որի ժողովրդի հսկայական մասն ապրում է իր սահմաններից դուրս, իրավիճակը հեշտ չէ։ Միլիոնավոր հայեր պատմական պատճառներով տասնամյակներ շարունակ բնակվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արևմտյան երկրներում։
 
Դա, իհարկե, ազդում է հայկական արտաքին քաղաքականության վրա։
Կտրուկ լինելն ու կամուրջներ այրելը Հայաստանի մասին չէ։ Ընդհակառակը` լավ կլիներ, եթե Հայաստանն ինքը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար։ Բայց առայժմ, ցավոք, Հայաստանը ձգտում են օգտագործել ճիշտ հակառակը ձևով՝ որպես բախման նոր դաշտ։ Սա շատ անազնիվ է արյունալի պատերազմից հետո դեռ ուշքի չեկած և անընդհատ ադրբեջանա-թուրքական զորքերի նշանառության տակ գտնվող երկրի նկատմամբ։
 
- Աշխարհում իրավիճակը, այդ թվում՝ տնտեսական, դեռ անկայուն է։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք Հայաստանը պահպանել հավասարակշռությունն այսպիսի երերուն աշխարհում։
 
- Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչի շնորհիվ մենք ոչ միայն էներգետիկ կայունություն ունենք, այլև աճող շուկաներ հայկական արտադրության ապրանքների իրացման համար։ Ես շատ լավ տիրապետում եմ այդ ոլորտի տեղեկատվությանը, և կարող եմ հաստատ ասել, որ Հայաստանին այսօր հաջողվում է տնտեսական կայունություն պահպանել հենց այս երկու նշված պատճառներով։
Բայց, իհարկե, դինամիկ, դրական աշխատանքի անհրաժեշտությունը միշտ կա։ Չի կարելի բավարարվել նրանով, ինչ ունենք. դա կհանգեցնի լճացման, իսկ ահա եթե մտածենք շփումների ու մեթոդների անընդհատ թարմացման, նոր հնարավորությունների ստեղծման, հեռանկարային աշխատանքի մասին, իրական օգուտ կբերենք մեր ժողովուրդներին, մեր երկրներին։

Գազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել
Ամենադիտված