Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Հորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր


Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար

Հասարակություն

Օրերս Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերությունը Leasing EXPO 2023-ի շրջանակում ներկայացրեց 100 տոկոս էլեկտրական մեքենաների Neta բրենդի վերջին սերնդի մոդելը՝ Neta S-ը: Միջոցառմանը ներկա էին Neta-ի՝ Չինաստանից ժամանած ղեկավար կազմը, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ ու գործարարներ։ Լրագրողների համար սա լավագույն առիթներից մեկն էր ներկա հյուրերից մեկնաբանություն խնդրելու հայ-չինական հարաբերությունների կարևորության, դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների ապագայի վերաբերյալ:

Neta ավտոբրենդի փոխնախագահ Վանգ Չեն Ջին ժամանել էր Չինաստանից: Լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է: «Կարևորում ենք Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական դիրքը այդ ճանապարհի վրա: Մեր բրենդի քաղաքականության համար կարևոր է միջազգայնացումը: Անցած տարվանից սկսած շեշտը հենց դրա վրա է դրված: Մեր թիմը եղել է աշխարհի տարբեր երկրներում, հատկապես կարևորում ենք Հարավային Կովկասը՝ որպես նոր տարածաշրջան, որտեղ կարող ենք ներկայացնել ամենազարգացած տեխնոլոգիաներով հագեցած էլեկտրական մեքենաները: Կարևորում ենք նաև այն, որ դրանք հասանելի լինեն հասարակության լայն շրջանակներին»,-ասաց Neta ավտոբրենդի փոխնախագահը: Ընդգծեց՝ չինական էլեկտրամոբիլների շուկան զարգանում է մարդկային և նյութատեխնիկական հսկայածավալ ներդրումների շնորհիվ, բացի դա, պետությունը ևս աջակցում է էլեկտրամոբիլների արտադրության զարգացմանը: Պատահական չէ, որ այսօր Neta բրենդը, չնայած հինգ տարվա պատմություն ունի, չինական էլեկտրական մեքենաների վաճառքների սանդղակում լավագույն քսանյակում է: Հայաստանում Neta էլեկտրամոբիլների միակ ու պաշտոնական ներկայացուցիչը Andron ընկերությունն է, այս համագործակցությունը երեք տարի է, ինչ գոյություն ունի: Պարոն Վանգը նշում է՝ առաջին անգամ է, որ իրենց ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանում են Հայաստան էլեկտրական մեքենաների նոր մոդելը ներկայացնելու համար:

Andron ընկերությունը Shtigen Group-ի մի մասն է կազմում: Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը լրագրողների զրույցում ասում է՝ ժամանակակից աշխարհում բավականին մեծ դեր ու նշանակություն ունի չինական տնտեսությունը, և տարբեր ոլորտներում Չինաստանի ձեռքբերումներն այսօր ակնհայտ են: «Այդ ձեռքբերումներն ակնհայտ են նաև էլեկտրական տրանսպորտի ոլորտում, որտեղ Չինաստանը մեծ առաջընթաց է ապրում: Միջազգային ցուցահանդեսներ այցելելով և  համեմատելով՝ հասկանում ես, որ չինական ավոարտադրությունը ոչ միան չի զիջում, օրինակ, գերմանականին, ամերիկյանին կամ ճապոնականին, այլև  շատ ավելի մրցունակ է։ Չինական բիզնեսն, առհասարակ, բավականին լուրջ առաջընթաց է ապրում աշխարհում։  Հայ գործարարները վաղուց գիտակցել են այդ հեռանկարը, և եթե ուշադրություն դարձնենք փոխադարձ առևտրի տեմպերին, թվերն ամեն ինչ կասեն խոսքերի փոխարեն: Մեր ընկերությունների խմբի պարագայում ուզում եմ հատկապես շեշտադրել հայ-չինական հարաբերությունների տնտեսական համագործակցության տարրը:  Shtigen-ը 2012 թ.-ից համագործակցում է Չինաստանի  հետ, ունենք վստահելի փոխադարձ հարաբերություններ և ձևավորված լավ ավանդույթներ: Այս առումով մենք զարգացման էլ ավելի մեծ պոտենցիալ ենք տեսնում:

Neta բրենդի պարագայում սկսում ենք այդ ընկերության հետ համագործակցել նաև Վրաստանի ուղղությամբ, ստեղծելու ենք ավտոսպասարկման նոր մշակույթ, հասնելու ենք նրան, որ այն մեքենաները, որոնք արտադրվում են չինական շուկայի համար, հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, արտադրվեն նաև մեր շուկայի համար՝ բավարարելով հայ սպառողների պահանջմունքները»,-նշեց Հայկ Շեկյանը:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ, 3-րդ քարտուղար, տնտեսական գրասենյակի ժամանակավոր պատասխանատու Շե Ձյաբաոն ևս հաստատում է՝ Հայաստանը Չինաստանի համար առևտրային առումով կարևոր գործընկեր է: «Անցյալ տարի Չինաստանը առևտրաշրջանառության ծավալներով եղել է Հայաստանի առևտրային երկրորդ գործընկերը, առևտրաշրջանառությունը երկու երկրի միջև կազմել է 1 մլրդ 700 մլն դոլար: Մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում շատ արագ է զարգանում: Չինական շատ ընկերություններ են հետաքրքրված հայկական ընկերությունների հետ հարաբերությունների ստեղծմամբ: Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրամոբիլների տարածմանը: Neta ընկերությունը հուսալի գործընկեր է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, դրանք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ»,-ընդգծում է Ձյաբան:

Andron ընկերությունը 2020 թ.-ից սկսած  Neta բրենդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերության տնօրեն Արմեն Մելյանը նշում է՝ Andron-ը հայկական շուկայում ներկայանում է ոչ միայն մեքենաների վաճառքով, այլև ներկայացնում է մի ամբողջական մշակույթ, արժեհամակարգ: «Մենք մեր շուրջ համախմբում ենք ոչ թե պարզապես գնորդների, այլ համախոհների, որոնք վստահում են մեր բրենդին և պաշտոնական երաշխիքային սպասարկման հնարավորությանը: Մեր համախոհներն այն մարդիկ են, որոնք համոզված են, որ պետք է անցում կատարել կանաչ վարքագծի, ոչ թե պարզապես ձեռք բերել մեքենա և վարել այն»,-ասում է Մելյանը:

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանը մանրամասնում է. «Հանրահայտ գիտնական Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյանի պատվին է անվանակոչվել Andron ընկերությունը, որը Shtigen Group-ի մաս է կազմում: Ընկերությունների խմբի համար հիմնաքարային նշանակություն ունեն կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող արժեքները և էլեկտրամոբիլների ուղղությունը ներկայացնող ընկերությունն անվանակոչելով հայ մեծանուն գիտնականի պատվին, ինչ-որ իմաստով հենց այդ արժեքներն ենք սպասարկում: Անդրանիկ Իոսիֆյանը ծնունդով Արցախից էր՝ Մարտակերտի Ծմակահող գյուղից, նա ավելի քան 25 գյուտի հեղինակ է, ԽՍՀՄ էլեկտրաֆիկացման հայրերից մեկը, ինչպես նաև շատ մեծ ավանդ ունի հրթիռային գիտության մեջ:

Shtigen Group-ի համար  կարևոր են կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերը, որոնցից առանցքայինն այս պահին «Արևածագ Արցախում» նախագիծն է։

 Չենք ներկայանում որպես բացառապես վաճառք իրականացնող ընկերություն, արժեքներ ենք ստեղծում և փորձում նպաստել դրանց տարածմանը»,-եզրափակում է Ա. Հարությունյանը:

Լուսինե Առաքելյան

Իսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված