Universal Music Group-ը կարող է 1 մլրդ դոլարով գնել Queen-ի ամբողջ երաժշտական կատալոգը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրահայտ Queen ռոք խմբի ամբողջական երաժշտական կատալոգը 1 մլրդ դոլարով կվաճառի Universal Music Group-ին, ինչի մասին CNN-ին հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:
Ըստ նրա՝ բանակցությունները ընթանում են, գործարքը կարող է փակվել մեկ ամսից. արդյունքում երաժշտական կատալոգը Disney Music Group-ից կարող է անցնել UMG-ին:
Գործարքի կնքվելու դեպքում այն կարող է դառնալ երաժշտության պատմության մեջ ամենաթանկարժեքներից մեկը:
Կատալոգը ներառում է Queen-ի 1973-ի դեբյուտային ալբոմից մինչև 1995-ի Made in Heaven ալբոմը: