Չինաստանը 10 հազար տոննա պարենամթերք կհատկացնի սիրիացի փախստականների համար
ՄիջազգայինՉինաստանը 10 հազար տոննա պարենամթերք կհատկացնի սիրիացի փախստականների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը փետրվարի 4-ին հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Լոնդոնում ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:
«Չինական կողմը կտրամադրի 10 հազար տոննա պարենամթերք, որպեսզի օգնի լուծել սիրիացի փախստականների սննդի անբավարարության հարցը»,- ասել է նա:
Վան Ին նաեւ ընդգծել է, որ «միջազգային հանրակցությունը պետք է ուժեղացնի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման աշխատանքը»: «Խաղաղ բանակցությունների վերսկսումը Սիրիայում քաղաքական գործընթացի հանգուցային բաղադրիչն է»,- հայտարարել է դիվանագետը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովի մասնակիցները պայմանավորվել են ընդհանուր առմամբ 10,7 մլրդ դոլար հատկացնել Սիրիայի հումանիտար կարիքների եւ հակամարտության հետեւանքների հաղթահարման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: