Նոր տեղեկություններ Թուրքիայի ընտրություններից
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ավելի քան 1,92 մլն քաղաքացի Թուրքիայի մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր ձայնը տվել է արտասահմանում, տեղեկացնում է Անադոլուն։
Դիվանագիտական ներկայացուցչություններում քվեարկությունն ավարտվել է չորեքշաբթի, մինչդեռ մաքսակետերում քվեարկությունը կերկարաձգվի մինչև կիրակի տեղական ժամանակով 17։00-ն։
Թուրքիայի ԿԸՀ տվյալներով, ավելի քան 1,92 մլն մարդ է իր ձայնը տվել արտասահմանյան ներկայացուցչություններում և Թուրքիայի մաքսակետերում շաբաթ տեղական ժամանակով 16։00-ի դրությամբ։
Մայիսի 14-ի ընտրություններին շուրջ 1,84 մլն Թուրքիայի քաղաքացի էր ընտրատեղամասեր եկել նախագահական և խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը ներկա պահին գերազանցել է այդ ցուցանիշը գրեթե 80 600 մարդով։