Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չկան։
Այդ մասին մայիսի 28-ին օկուպացված հայկական Բերձորի (Լաչին) շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով, մոտ ապագայում Հայաստանի հետ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել, եթե «Երևանը չդիմի կեղծիքների և նորից չփոխի իր դիրքորոշումը»։