Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» ծրագրում
ՀասարակությունՀՀ մայրաքաղաքի Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» ծրագրում: Այս մասին նշել է ՀՀքաղաքաշինության նախարար ՆարեկՍարգսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախօրեին ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Թ. Պողոսյանի հարցին, նա անդրադարձել է դեռևս 2007թ.-ին կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և օրեր առաջ քանդված` Երևանի Արամի 30 հասցեում գտնվող շենքին, նշելով. «Արամի 30 շենքի նկատմամբքաղաքացիների վերաբերմունքն ու այնպահպանելու մեծ ցանկությունը հաշվիառնելով (նկատենք, որ բոլոր գլխավորհատակագծերով այդ շենքը պիտի տվյալհատվածից հանվեր՝ ապահովելով Արամիփողոցի լայնացումը) արդեն իսկ դիմել եմ «Հին Երևան» ծրագիրի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` շենքը տվյալ ծրագրում ներառելու հարցով»:
2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը և ՀՀ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն համաձայնագիր ենստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Շարունակվում են նախագծմանաշխատանքները: Մի հատվածում սկսվել են հողային աշխատանքներ, ինչպես նաև զուգահեռ աշխատանքներ են կատարվում 2.5հա տարածքի իրացման մասով: