Եվրախորհրդարանը հայտնել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու պայմանը
HeaderԵվրախորհրդարանը փետրվարի 4-ին կայացած լիագումար նիստում բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը պայմանը «Ուկրաինայի կողմից Ղրիմի նկատմամբ վերահսկողության վերականգնումն է»:
Ինչպես հաղորդում է РБК-ն, բանաձևը, որը վերաբերում է Ղրիմում մարդու իրավունքների, հատկապես թաթար բնակիչների իրավիճակի հետ կապված իրավիճակին, հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում:
Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 472 պատգամավոր, դեմ` 79, ձեռնպահ են մնացել 33-ը:
Բանաձևում ասվում է, որ պատգամավորները հաստատում են իրենց հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և երկրի միջազգայնորեն ընդունված սահմանների շուրջ իրենց դիրքորոշմանը: