Աշխարհին մահացու համաճարակներ են սպասվում․ ԱՀԿ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չի կարելի բացառել COVID-19-ից շատ ավելի վտանգավոր համաճարակի սպառնալիքը։ Այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Մեկ այլ տեսակի (COVID-ի - խմբ.) ի հայտ գալու սպառնալիքը, որը կարող է հանգեցնել հիվանդության և մահվան նոր բռնկումների, պահպանվում է։
Մնում է նաև նոր պաթոգենի՝ էլ ավելի մահացու պոտենցիալով վտանգը»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը Ժնևում կազմակերպության տարեկան համագումարի ժամանակ։
Միաժամանակ, Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհին՝ պատրաստ լինել այս սպառնալիքին հավաքական պատասխան տալու: