Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչպես է ստացվել, որ իր որդին այդ ժամին եղել է դատարանի մոտ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչպես է ստացվել, որ իր որդին հայտնվել է դատարանի մոտ, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին, ինչից հետո նստել է վերջինիս ավտոմեքենան:
«2018 թվականից խոսում են այն մասին, թե ինչպես են իմ ընտանիքի անդամները թիկնազորով շրջում: Հիմա պարզվում է, որ ՀՀ վարչապետի որդին միայնակ շրջում է փողոցներում: Հիմա դա շատերը համարում են սադրանք, թե ինչու է այդտեղ հայտնվել այդ պահին: Մենք կողքի շենքում տուն ունենք, եթե հիշում եք: Առավոտյան իր տնից դուրս է եկել ինչ-որ տեղ գնալու»,-ասաց նա: