Զելենսկին չի ընդունում Բախմուտի կորուստը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի առաջատար ԶԼՄ-ները գրել էին, որ Վլադիմիր Զելենսկին կիրակի Ճապոնիայում հայտարարել էր, որ համոզված չէ, որ զինված ուժերը վերահսկում են ռուսաստանցիների կողմից ոչնչացված Բախմուտը։ Ավելի ուշ նրա մամուլի քարտուղարն ընդգծել է, որ դա այդպես չէ։ Ուկրաինայի նախագահի պատասխանից չի հասկացվում, ինչ հարցի է նա պատասխանել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Լրատվամիջոցները գրել էին, որ Հիրոսիմայում՝ G7-ի գագաթնաժողովում, այն հարցին, թե, արդյոք, Ուկրաինան վերահսկում է քաղաքը, Զելենսկին պատասխանել էր․ «Կարծում եմ՝ ոչ»։
«Դուք պետք է հասկանաք, որ ոչինչ չկա։ Նրանք ամեն ինչ ավերել են։ Հիմա Բախմուտը միայն մեր սրտերում է»։
Ավելի ուշ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պարզաբանել է, որ Զելենսկին հերքում է Բախմուտի կորուստը։
Ըստ խոսնակի, նախագահին հարցրել են, որ «ռուսաստանցիներն ասում են, որ վերցրել են Բախմուտը», ինչին Զելենսկին պատասխանել է «Կարծում եմ՝ ոչ»։