Խոշոր հրդեհ սուպերմարկետներից մեկում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 21-ին, ժամը 08:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գևորգ Չաուշի արձանի մոտակայքում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։