Գվարդիոլան մեկնաբանել է Դե Բրույնեի դժգոհության հետ կապված դրվագը Ռեալի դեմ խաղում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի պահվածքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» դեմ խաղի ժամանակ (4:0): Բելգիացին խաղի ընթաքում շրջվել է դեպի մարզիչների կողմն ու բղավել. «Լռի՛ր, լռի՛ր»։
«Երբ հաշիվը 2:0 էր, մենք շատ էինք շտապում: Ընդմիջումից անմիջապես հետո Գյունդողանը կորցրեց գնդակը, իսկ Քևինը երեք փոխանցում կատարեց, որոնք պետք չէին։ Մենք շտապում էինք, բայց պետք էր հակառակն անել՝ շրջել խաղը, պահել գնդակը։ Բայց դա նորմալ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Movistar-ը։
Այս մրցաշրջանում Քևին Դե Բրույնեն Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայում 31-ամյա բելգիացին դարձել է երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ինտերի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում հունիսի 10-ին։
Աղբյուր ArmSport.am