80-ամյա Հարիսոն Ֆորդը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակին
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակին։ Դերասանի պարգևատրման մասին նախապես չի հայտարարվել, ուստի այն անակնկալ է եղել ասղտի համար, գրում է kommersant.ru-ն։
Նա փառատոնին մասնակցում էր՝ ներկայացնելու «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը» ֆիլմը՝ հինգերորդն անընդմեջ, որում նա գլխավոր դեր է խաղացել։
«Ես խորապես զգացված եմ», - ասել է 80-ամյա դերասանը մրցանակը ստանալիս: Նա նաև հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերում։
Երեկ՝ մայիսի 18-ին, Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 76-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 27-ը։ Այս տարի մրցութային ծրագրում Ռուսաստանից ֆիլմեր չեն լինի։ Հիմնական մրցույթը ներառում էր 21 ֆիլմ, այդ թվում՝ Ուես Անդերսոնի «Աստերոիդ քաղաքը», Ջեսիկա Հաուսների «Զրո ակումբը» և Վիմ Վենդերսի «Գեղեցիկ օրերը»: