Ռոդենի քանդակը վաճառվել է ռեկորդային գնով
LifeLife.panorama.am-ը գրում է.
Ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի ստեղծագործությունը Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է վարպետի գործերի համար ռեկորդային բարձր գնով: «Իրիս՝ աստվածների սուրհանդակ» մերկ կերպարը վաճառվել է 16,7 մլն դոլարով: Այս արձանը ժամանակին եղել է դերասան Սիլվեստր Ստալոնեի հավաքածուում:
Sotheby’s-ի կազմակերպած՝ իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի և սյուրռեալիզմի ժամանակաշրջանների արվեստի գործերի աճուրդի ամենաթանկարժեք գործը դարձել է Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» նկարը, որը վաճառվել է 27,1 մլն դոլարով: