Եմենում ոչնչացվել է Ալ-Քաիդայի ղեկավարներից մեկը
Ուշադրության կենտրոնումԱլ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկը, ով գործել է Եմենի տարածքում, ոչնչացվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է Ալ-Արաբիա հեռուստալիքը:
Նշվում է, որ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել են նաև երեք զինյալներ, ովքեր ուղեկցում էին Ալ-Քաիդայի ղեկավարին:
Եվս 6 ահաբեկիչ է սպանվել անօդաչու սարքերի միջոցով Եմենի ծայրամասային շրջաններից մեկում: